ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ոսկու առևտրով զբաղվողները բողոքում են

08.08.2012

Մինչև 2012թ.-ի ավարտը, ըստ մասնագետների, ոսկու 1 ունցիան կհատի 2,000 ԱՄՆ դոլարի սահմանագիծը: Այս տարվա առաջին կիսամյակում ոսկու գինը կիջնի՝ կապված համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և դոլարի արժևորման հետ: Դրանով հանդերձ, այս պահին հայկական շուկայում 1 գրամ ոսկին վաճառվում է 31-35 (585 հարգը), 45(750 հարգը), իսկ ամենաբարձր՝ 957 հարգի ոսկին 52-58 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Ձուլակտորի գրամը գնահատվում է 49-50 ԱՄՆ դոլար:
«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող բաղնիքի ոսկու շուկայի 22 տարվա վաճառող Հարություն Հարությունյանը, մեկնաբանելով ոսկու թանկացումները, ասել է.-«Եթե 10 տարի առաջ Հայաստանում ոսկու գրամն արժեր 5 դոլար, ապա այսօր այն գերազանցել է 31 դոլարը:Ենթադրվում է, որ միջազգային շուկայի թելադրանքով այն կհասնի մինչև 40 դոլարի: Միջազգային գինը շատ արագ անդրադառնում է տեղական շուկայի վրա: Եղել է դեպք, երբ 1 ունցիայի հաշվով օրվա ընթացքում ոսկու գնի տատանումը հասել է 30-40 դոլարի»: Հ. Հարությունյանը վստահեցնում է, որ վաճառողները ոսկու յուրաքանչյուր 1 գրամում աշխատում են ընդամենը 1 ԱՄՆ դոլար:
Հիմնականում վնասով աշխատող ոսկու շուկայի աշխատակիցները պնդում են, որ նեղվում են հարկային և մաքսային վարչարարությունից: Նրանց խոսքով՝ այս ոլորտը կարգավորող օրենսդրական բաց կա, և սպառողների շահերն աչքաթող են արված: Մեր երկրում մաքսային քաղաքականությունը սահմանափակում է ոսկու ազատ արտահանումը, որի պատճառով, ըստ Հ. Հարությունյանի, հանրապետությունում փողի շրջանառություն չի լինում:
Չնայած ոլորտի վերահսկիչներին՝ կեղծ ոսկեղենի շրջանառությունն այսօր էլ մնում է գերխնդիր, որը հեղինակազրկում է հայկական ոսկու բարի համբավը և մի քանի զեղծարարների պատճառով անվստահություն է ստեղծում իրենց արտադրանքի նկատմամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից այս առթիվ մեկնաբանել են, որ դեռևս 6 ամիս առաջ ստեղծվել է շուկայի վերահսկողության պետական տեսչություն, որը զբաղվում է ոչ պարենային ապրանքների ուսումնասիրությամբ: Էկոնոմիկայի նախարարության լրատվական բաժնից հայտնել են, որ ոսկու շուկան ամբողջությամբ վերահսկվելու է, առաջիկայում սկսվելու են մանրակրկիտ ստուգումները: Դեռևս խախտումներ չեն գրանցվել, սակայն հայտնաբերելու դեպքում խախտողները կենթարկվեն վարչական տուգանքի:
Ոսկու առևտրով զբաղվողները պնդում են, որ առևտրի ամենալավ սեզոնը ամառն է, երբ «դրսից գալիս են աղջիկ ուզելու»: Բիզնես տեսակետից վաճառողն օրը հաջող է համարում, երբ միջին հաշվով ունենում է 10 գնորդ, իսկ «մեռած սեզոնին» 2-ից 3 կտոր ոսկայ զարդ վաճառելն իսկ արդեն հաջողություն է:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x