ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պալիատիվ բժշկության մոդելը կդրվի կառավարության քննարկմանը

08.08.2012

Վաղը՝ օգոստոսի 9-ին, կառավարության նիստին քննարկվելու է «ՀՀ-ում պալեատիվ (ամոքիչ) բժշկական օգնության» հայեցակարգի քննարկումը: Տվյալ նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

Հայեցակարգի ընդունումը պայմանավորված է նրանով, որ մարդը պետք է հնարավորություն ունենա ոչ միայն արժանապատիվ ապրելու, այլև արժանապատիվ մահանալու, որը վերաբերվում է ֆիզիկական և հոգեկան տառապանքներից ազատվելու գործընթացին: Մահացողի վերջին ամիսները, շաբաթները և նույնիսկ օրերը հանդիսանում են նրա կյանքի անբաժանելի և կարևոր մասը: Տարիմաստորեն բժշկության զարգացման ընթացքն ինքը բազմապատկում է իրադրությունները, երբ պացիենտները բավական երկար ժամանակ հայտնվում են կյանքի և մահվան վիճակում: Այն դեպքում, երբ շատ երկրներում առողջապահությանը հատկացված բյուջեի մեծ մասը ծախսվում է մարդկանց կյանքի վերջին տարիների վրա, այնուամենայնիվ միշտ չէ, որ ապահովվում է հիվանդների կարիքներին համապատասխանող խնամք։ Պալիատիվ օգնությունն ուղղված չէ կոնկրետ հիվանդություններին և տևում է ախտորոշման պահից մինչև կորուստը. այն կարող է տևել մի օրից մինչև մի քանի շաբաթ կամ տարի:

Միավորված Ազգերի Կազմակերպությունը պալիատիվ օգնությունը սահմանում է որպես ակտիվ ընդհանուր խնամքայն հիվանդների նկատմամբ, որոնց հիվանդությունը չի արձագանքում բուժմանը, քանի որ ցավի և՛ հոգեբանական, և՛ հոգևոր խնդիրների լուծումը առաջնակարգ է: Պալիատիվ օգնության նպատակն է հնարավորին չափով լավացնել հիվանդի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը(ՄԱԿ1990թ):

Պալիատիվ օգնությունն ընդգրկում է հետևյալ հիմնական կողմերը՝

ախտանիշների կառավարում

հոգեբանական, հոգևոր և հուզական աջակցություն

աջակցություն ընտանիքի համար

կորստի շրջանի աջակցություն։

Որպես հավելված վերը նշված որոշմանը, Միավորված ազգերի կազմակերպությունը հիմնել է հիմնական դրույթներ, որոնք զուգակցվում են պալիատիվ օգնության հետ.

ապահովում է ցավի և այլ ախտանիշների կառավարում

հաստատում է կյանքը՝ մահը համարելով նորմալ պրոցես

մահը ոչ՛ արագացնում է, ոչ՛ հետաձգում

ընդգրկում է հիվադիև՛ հոգևոր, և՛ հոգեբանական խնդիրները

առաջարկում է համակարգ հիվադի մերձավորների համար, որը կօգնի դիմակայել հիվադի կորուստին թե՛ հիվանդության ժամանակ և թե՛ մահից հետո

կիրառում է թիմային մոտեցում՝ հոգալով հիվանդների և նրանց մերձավորների կարիքները, մինչև իսկ սգո արարողություններում

բարելավում է կյանքի որակը, ինչը կարող է դրականորեն անդրադառնալ հիմնական հիվանդության վրա:

կիրառելի է հիվանդության սկզբնական փուլում, երբ մի շարք այլ բուժումների հետ մեկտեղ կարող է երկարացնել կյանքը, դրանք են՝ քիմիոթերապիան, ռադիացիոն թերապիան, և այն հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են հասկանալու և կառավարելու հիվանդության հյուծող բարդությունները:

Հայեցակարգում նշվել են այնպիսի վիճակագրական տվյալներ, որոնք անհրաժեշտ են ՀՀ-ում պալեատիվ բժշկության մոդելի ներդնման համար:

Առաջինը այն է, որ Հայաստանում բնակչության միջին տարիքը 31.5 տարեկան է և կյանքի սպասվող միջին տևողությունը հասել է մինչև 73,8-ի՝(2006թ. – 72,68), տղամարդկանց համար կազմելով 70,4 տարեկան, իսկ կանանց համար՝76,9:

Նկատի է առնվում նաև, որ տարեկան մահացության ընդհանուր ցուցանիշը Հայաստանում 27,000–28,000 է և այդ դեպքերի 60-70%-ին անհրաժեշտ է պալեատիվ բժշկական օգնություն:

Պալիատիվ բժշկական օգնությունը հանրապետությունում ներդնելու համար միջազգային փորձագետիների ներգրավմամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրականացվել է կարիքների գնահատում և հայեցակարգի հիմնական խնդրի լուծման նպատակին ուղղված քայլերն ունեն հետևյալ բաղադրիչները, որոնք էլ իրենց հերթին ներառում են մի շարք միջոցառումներ`

օրենսդրության վերանայում և նորմատիվ-իրավական դաշտի ապահովում

առողջապահական կարիքների գնահատում

դեղորայքային հասանելիության ապահովման կարիքների գնահատում

կրթական, այսինքն պալիատիվ բժշկական օգնությանների ներդրման համար անրաժեշտ կրթական ծրագրերի և կադրերով ապահովվածույան կարիքներ իգնահատում

հանրային իրազեկում և քարոզչություն

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x