ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանին 38 մլն եվրո կտրամադրվի

07.08.2012

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Եվրոպական ներդրումային բանկի արևելյան քաղաքականության ու Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հեյնս Օլբերսը ստորագրեցին «Հայաստանի հանրապետության պետական սահմանի` «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցմանկետերի արդիականացում» 30 միլիոն 316 հազար եվրո և «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» 6.5 միլիոն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը:

Վարկային համաձայնագրի ստորագրումից հետո Վ.Գաբրիելյանը խոսեց ստորագրված համաձայնագրերի կարևորորության մասին, քան իոր փոքր գյուղական համայնքների ջրային ծրագրով հնարավորություն կստեղծվի 300,000 բնակչի համար նորոգել ջրայինգծերը: ՀՀ գյուղական համայքների ջրագծերը գտնվում են անմխիթար վիճակում կամ ընդհանրապես բացակայում են, ինչն այսօր մեծ խնդիր է գյուղացիների համար, իսկ այդ համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ գյուղական համայնքները հնարավորություն կունենան օգտագործել մաքուր ջուր: Այդ ծրագիրն իրականացնելու է «Հայջրմուղ» կոյուղի ընկերությունը:

Երկրորդ կարևորագույն հարցը սահամանային անցակետերի արդիականացումն է, որի նպատակն է հեշտացնել քաղաքացիների տեղափոխումը սահմանի այս կողմից այն կողմ:

Եվրոպական ներդրումային բանկի արևելյան քաղաքականության և կենտրոնական ասիայի դեպարտամենտի ղեկավար Հեյնս Օլբերսն իր հերթին կարևորեց վարկային համաձայնագրերի կնքումը, նշելով, որ հետագայում բանկը կշարունակի իր համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ։ Նա նաև նշեց, որ այսօր շարունակվելու են հետագա գործընկերությանն առնչվող հարցերի քննարկումները։

Հեյնս Օլբերսը, մասնավորապես, ասել է. «Հայաստանի իշխանությունները մեծ առաջընթաց են գրանցել ֆինանսական համակարգում, և այս ամենից հույս ունենք, որ կշարունակվեն դրական տեղաշարժերը»:

Աղբյուր՝ lurer.com

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x