ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Apple-ի նոր ղեկավարը ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող տնօրենն է

11.01.2012

Ամերիկյան Apple կոնցեռնի ղեկավար Թիմ Կուկը ճանաչվել է ընկերության և ընդհանրապես Միացյալ Նահանգների ամենաբարձր վարձատրվող թոփ մենեջերը 2011թ.։ Անցած տարվա ընթացքում նա, ընդհանուր առմամբ, $378 մլն է վաստակել, հաղորդում է Bloomberg-ը։ 2011թ. Apple-ում Կուկի վաստակած $378 մլն-ի զգալի մասը բաժին է ընկնում ընկերության բաժնետոմսերին, որոնք նրա տնօրինմանն են հանձնվել ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահից հետո։ Այս գումարում ներառված է նաև Կուկի տարեկան աշխատավարձն ու պարգևավճարը՝ յուրաքանչյուրը $900-հազարական։ Հետաքրքրական է, որ Ջոբսը տարիներ շարունակ ընկերությունում ստացել է խորհրդանշական՝ $1 աշխատավարձ։ Apple-ի համահիմնադրի հիմնական եկամուտը ձևավորվել է նրան պատկանող բաժնետոմսերից։ 2011թ. Ջոբսը տնօրինում էր ընկերության 5,5 մլն արժեթուղթ (այսօր՝ $2,3 մլրդ արժողությամբ), այն դեպքում, երբ Թիմ Կուկի տնօրինմանը հանձնված Apple-ի 1,5 մլն տարատեսակ բաժնետոմսերի փաթեթն այսօր $580 մլն արժե։ Հատկանշական է, որ ընկերության արժեթղթերի մի մասը, որոնցից Կուկն արդեն եկամուտ է ստանում, նրա սեփականությունը կդառնան միայն 2016թ., մնացած մասը՝ 2021թ.։ 2011թ. Apple-ում Կուկի վաստակած գումարը գերազանցում է նաև այս ոլորոտում սահմանված նախորդ ռեկորդը, որը պատկանում է Viacom Inc մեդիա կոնցեռնի գործադիր տնօրեն Ֆիլիպ Դաումանին։ 2010թ. նա վաստակել էր $84,5 մլն։ Անցած տարվա ընթացքում Կուկը վաստակել է ավելին, քան 2010թ. ամենաբարձր վարձատրվող մյուս ինը մենեջերները միասին վերցված։

Աղբյուր` orakarg.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x