ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Իտալիան օգնության կարիք չի զգում

06.08.2012

Ըստ Reuters ամսագրի հայտարարության, իտալական ԿԲ-ի նախագահ Ինյանցո Վիսկոն հայտնել է, որ առայժմ կարիք չկա ԵՄ-ից ֆինանսական օգնություն խնդրելու։

Ըստ Վիսկոյի խոսքի, ԵՄ-ից օգնություն խնդրելու հանգամանքը կախված է մի քանի գործոններից։ Մասնավորապես նա ասել է. «Եթե շուկան համարի, որ ճգնաժամը հաղթահարված է, եթե հետևենք բյուջետային կարգապահության և տնտեսական կայունության վերականգնման ու պահպանման համար լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկենք, ապա ֆինանսական օգնության կարիք չենք ունենա։ Ամեն ինչ կախված է մեզանից»։

Նա լրիվ հիմնավորված է համարում ԵՄ-ի կոշտ պահանջների կիրառումը. «Տրամաբանական է, որ այն երկրները, որոնք ֆինանսական օգնություն կամ ցածր տոկոսադրույքով վարկեր են խնդրում, պարտավոր են հետևել կոնկրետ կանոնների։ ԵՄ-ն, տրված ֆինանսական օգնությունների համար պետք է նաև երաշխավորություն պահանջի»։

Իտալական ղեկավարությունը հակաճգնաժամային մի քանի ծրագիր է իրականացնում, որոնք ուղղված են ծախսերի կրճատմանը և տնտեսության կայունացմանը։ Կառավարության կանխատեսումներով, մինչև 2012թ.-ի վերջ խնայողությունների չափը կկազմի 4.5 մլրդ եվրո, 2013թ.-ին՝ ևս 10.5 մլրդ եվրո և 2014թ.-ին՝ 11 մլրդ եվրո։

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x