ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Համաշխարհային վաճառքների 20%-ը պատկանում է Apple-ին

06.08.2012

Canalys ընկերությունը հրապարակել է 2012թ.-ի երկրորդ եռամսյակի համակարգչային տեխնիկայի շուկայի վիճակի մասին հաշվետվություն: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ համակարգչային տեխնիկայի որոշ ճյուղեր անկում են ապրում, իսկ որոշներն էլ գնալով էլ ավելի են զարգանում:

Վերոնշյալ ժամանակաշրջանում վաճառվել է 108.7 մլն համակարգչային տեխնիկա, որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է 11.7%-ով:
Apple ընկերությունը 2012թ.-ի երկրորդ եռամսյակում կարողացել է վաճառել 21.1 մլն համակարգչային տեխնիկա՝ ներառյալ iPad պլանշետները: Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում ընկերությանը հաջողվել է վաճառել ընդամենը 13.2 մլն համակարգչային տեխնիկա: Այս տարվա վաճառքների այդքան մեծ ծավալները և ավանդական համակարգիչների պահանջարկի նվազումը Apple-ին հնարավորություն են տվել համակարգիչների համաշխարհային շուկայում գրավել առաջին տեղը՝ 19.4% տեսակարար կշռով: Վաճառքների ծավալներով երկրորդ տեղը 12.5% արդյունքով զբաղեցրել է HP ընկերությունը, սակայն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, HP-ի վաճառքի ծավալները նվազել են 11.3%-ով: Lenovo ընկերությունը, ընդհակառակը, 2011թ.-ի երկրորդ կիսամյակի համեմատ, այս տարի վաճառքի ծավալներն ավելացրել է 27%-ով և համակարգչային տեխնիկայի համաշխարհային շուկայում 12.1% տեսակարար կշռով զբաղեցրել է երրորդ տեղը: Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրել են Acer և Dell ընկերությունները՝ համապատասխանաբար 9.8% և 8.9% տեսակարար կշռով:

Canalys ընկերության հաշվետվությունում նշվել է նաև, որ վերոնշյալ ժամանակաշրջանում ուլտրաբուքերի վաճառքի ծավալներն անկում են ապրել, որը բացատրվում է այդ համակարգիչների չափազանց բարձր գներով:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x