ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պետակական բյուջեի կիսամյակային դեֆիցիտը 4.4 մլրդ դրամ է

04.08.2012

2012 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 4.4 մլրդ դրամ պակասուրդով՝ կիսամյակային ծրագրով նախատեսված 50.7 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես՝ պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է -29.8 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 34.2 մլրդ դրամ: Պակասուրդի ցածր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով: Վերջինիս, ինչպես նաև արտաքին աղբյուրներից նախատեսվածից 26.0 մլրդ դրամով ավելի վարկային միջոցների ստացման արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցներից կիսամյակային ծրագրով նախատեսված 42.2 մլրդ դրամ օգտագործման դիմաց նշված միջոցներն ավելացել են 31.3 մլրդ դրամով:

Ներքին աղբյուրներում -2.2 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները,  27.6 մլրդ դրամ՝ ֆինանսական զուտ ակտիվները: Մասնավորապես՝ -1.4 մլրդ դրամ է կազմել գանձապետական պարտատոմսերի գծով զուտ ֆինանսավորումը: Մուրհակների մարման նպատակով օգտագործվել է 37.7 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 1.0 մլրդ դրամի վարկեր կամ առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված ծավալի 77.0%-ը: Շուրջ 4.7 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից, որը 20.3%-ով գերազանցել է առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշը՝ պայմանավորված ՌԴ վարկի հաշվին տրամադրված վարկերի վերադարձով, որը ծրագրով նախատեսված չէ:

Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է 34.2 մլրդ դրամ, որից 54.9 մլրդ դրամը՝ փոխառու զուտ միջոցների,  20.7 մլրդ դրամը՝ ֆինանսական զուտ ակտիվների գծով: Արտաքին աղբյուրներից տրամադրվել են 60.2 մլրդ դրամի վարկային միջոցներ: Մասնավորապես՝ Եվրամիության կողմից Մակրոֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է 20.1 մլրդ դրամ,  Համաշխարհային բանկի հետ Զարգացման քաղաքականության երրորդ ծրագրի շուրջ գործող համաձայնագրի շրջանակներում՝ 30.3 մլրդ դրամ, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից՝ 9.8 մլրդ դրամ: Շուրջ 5.3 մլրդ դրամ ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 3.3 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 260.2 մլն դրամ՝ ԳԶՄՀ, 137.4 մլն դրամ՝ ՎԶԵԲ-ի, 189.5 մլն դրամ՝ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 437.8 մլն դրամ՝ ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 622.7 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 30.7 մլն դրամ՝ ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը, 346.7 մլն դրամ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

Ավելի քան 19.6 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին՝ ամբողջովին ապահովելով  նախատեսված ծավալը: Վրաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով առաջին կիսամյակում ծրագրված 144.9 մլն դրամն ամբողջովին վճարվել է: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն ուղղվել է 906.3 մլն դրամ՝ կազմելով կիսամյակային ծրագրի 99.1%-ը և 53.8% ով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 338.7 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:

Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x