ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ավանդների ու վարկավորման ծավալներն աճել են 2012թ.-ի առաջին եռամսյակում

04.08.2012

2012թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում դրամավարկային քաղաքականության զարգացումները հիմնականում համահունչ են եղել ակնկալվող սցենարին: Եռամսյակի ընթացքում դրամային ավանդների աճը կազմել է 6.0% կամ 18.6 մլրդ դրամ, ընդ որում՝ դրամով ժամկետային ավանդներն ավելացել են 26.3 մլրդ դրամով կամ 18%-ով, իսկ դրամքվ ցպահանջ ավանդները նվազել են 7.7 մլրդ դրամով կամ 4.7%-ով: Դրամային ավանդների կառուցվածքում գերակշռել են տնային տնտեսություններից ներգրավված ժամկետային միջոցները, որոնց աճը կազմել է 19.0%:

Արտարժույթային ավանդները եռամսյակի ընթացքում ավելացել են 3.6%-ով կամ շուրջ 17 մլրդ դրամով՝ բացառապես ժամկետային արտարժութային ավանդների հաշվին: Ցպահանջ արտարժութային ավանդները նվազել են 1.6 մլրդ դրամով: Ընդ որում, նվազել են ձեռնարկությունների ցպահանջ արտարժութային ավանդները, իսկ տնային տնտեսություններինը՝ ավելացել:

Ֆինանսական համակարգից դուրս գտնվող կանխիկը եռամսյակի ընթացքում նվազել է 8%-ով կամ 28.1 մլրդ դրամով: Վերոնշյալ շարժերի արդյունքում փողի զանգվածն առաջին եռամսյակում ավելացել է 7.4 մլրդ դրամով և կազմել 1 տրլն 134 մլն դրամ, իսկ դրամային զանգվածը նվազել է 9.6 մլրդ դրամով և կազմել շուրջ 650 մլրդ դրամ:

2012 թ.-ի առաջին եռամսյակում արձանագրվել է վարկավորման բավականին բարձր աճ՝ ավելի քան 99.0 մլրդ դրամ կամ 7.5%: Վարկավորման կառուցվածքում այս տարվա առաջին եռամսյակում ևս դիտվել է արտարժույթով վարկերի բարձր տեմպերով աճ՝ 10.0%: Դրամով վարկերն ավելացել են ընդամենը 6.6 մլրդ դրամով կամ 1.2%-ով՝ հիմնականում տնային տնտեսություններին տրամադրված վարկերի հաշվին:

2012թ.-ի առաջին եռամսյակում արձանագրված վարկավորման մեծածավալ աճը պայմանավորված է տնտեսական ակտիվության աճի միտումներով, բանկերի կողմից մրցակցության ակտիվացմամբ, ակնկալվող նոր միջազգային ծրագրերով ներգրավվող միջոցների տեղաբաշխմամբ և վարկավորման հասանելիության մեծացմամբ՝ պայմանավորված գրեթե բոլոր վարկերի գծով ընթացակարգերի մեղմացմամբ:

2011թ.-ի չորրորդ և 2012թ.-ի առաջին եռամսյակներում ՀՀ ԿԲ-ի չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացման ազդեցությամբ 2012.-ի մարտի վերջի դրությամբ արձանագրվել են դրամավարկային ցուցանիշների 12-ամսյա հետևյալ աճերը.

  • Փողի և դրամային զանգվածներն աճել են համապատասխանաբար 22.5% և 27.9%-ով
  • Ֆինանսական համակարգից դուրս գտնվող կանխիկն աճել է 15.5%-ով
  • Դրամային ավանդներն աճել են 42.9%-ով, իսկ արտարժութային ավանդները՝ 16%-ով
  • Փողի բազան՝ 9.4%-ով, իսկ տնտեսության վարկավորումը՝ 34.5%-ով:

Ֆինանսական միջնորդությունը բնութագրող՝ փողի և դրամային բազմարկիչները 2012թ.-ի առաջին եռամսյակի ավարտին համապատասխանաբար կազմել են 1.93 և 1.16: Փողի բազմարկիչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 4.5%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 8.4%-ով, իսկ դրամային բազմարկիչը, ինչպես նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի, այնպես էլ նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 6.4%-ով:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x