ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Իրանն արգելել է օգտագործել «դոլար» բառը

11.01.2012

Իրանի իշխանությունները յուրահատուկ միջոց են գտել արժութային ճգնաժամի դեմ պայքարելու համար, գրում է Ռոյթերը: Կենտրոնական բանկի միջամտություններից բացի, քաղաքացիներին այժմ արգելվում է հիշատակել դոլար բառը առանց պատճառի:Այս արգելքը դեռ վերաբերում է միայն կարճ հաղորդագրություններին՝ SMS-երին: Իրանցիներն այսօր հայտնաբերել են, որ «դոլար» կամ «արտասահմանյան արժույթ» բառերը պարունակող հաղորդագրությունները հասցեատերերին չեն հասել, այն դեպքում, երբ առանց այդ բառերի հաղորդագրություններն անարգել փոխանցվել են: Իրանը արժութային խնդիրների առաջ է կանգնել այս տարվա սկզբին: Անցած շաբաթվա ընթացքում իրանական ռիալը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 20 տոկոսով, չնայած, որ Իրանի ԿԲ-ը 200 մլն դոլարի ինտերվենցիա է կատարել շուկայում: Միաժամանակ արտասահման մեկնող քաղաքացիների համար կանխիկ դոլար գնելու սահմանափակումը նվազեցվել է կրկնակի՝ դառնալով 1000 դոլար:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x