ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ պետական բյուջեյի կիսամյակային եկամուտներն աճել են 5.1%-ով

04.08.2012

2012 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 419.8 մլրդ դրամ (ներառյալ արտաբյուջետային 10.8 մլրդ դրամ եկամուտները)՝ 101.2% ով ապահովելով ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն աճել են 5.1%-ով կամ շուրջ 20.6 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 94.3%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.3%-ը' այլ եկամուտների, 0.4%-ը' պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2012 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 396 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են կիսամյակային ծրագրի 100.8% կատարողական: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 5.4% ով կամ 20.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով:

2012 թվականի հունվար-հունիս ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են 334.7 մլրդ դրամ, որի 46.8%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է 156.7 մլրդ դրամ և 3.8%-ով կամ 5.7 մլն դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 94.6 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 62.1 մլրդ դրամը' ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է ներքին շրջանառության հաշվին, որի գծով մուտքերն աճել են 14.8%-ով, մինչդեռ ներմուծումից ստացված եկամուտների գծով արձանագրվել է 2.4%-ով անկում:

Այսպիսով հարկային եկամուտները և տուրքերը 2012 թ.-ի առաջին կիսամյակում ունեցել են հետևյալ տեսքը.

1. Ակցիզային հարկի ընդհանուր մուտքերը կազմել են 20.8 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրանի համեմատ, աճել են 16.7%-ով կամ 3 մլրդ դրամով

2. Շահութահարկը կազմել է 62.4 մլրդ դրամ, որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է 10.3%-ով կամ 5.8 մլրդ դրամով

3. Եկամտահարկը կազմել է 42.1 մլրդ դրամ, որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է 12.5%-ով կամ 4.7 մլրդ դրամով

4. Մաքսատուրքերը կազմել են 17.4 մլրդ դրամ, որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել են 1.3%-ով կամ 231.5 մլն դրամով

5. Պետական տուրքերը կազմել են շուրջ 10.8 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 10.5%-ով կամ ավելի քան 1 մլրդ դրամով

6. Հաստատագրված վճարները կազմել են 8.3 մլրդ դրամ, իսկ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել են 17.3%-ով կամ 1.7 մլրդ դրամով

7. Բնօգտագործման և բնապահպանական վճարները կազմել են շուրջ 11 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 88.6%-ով կամ 5.2 մլրդ դրամով

8. Այլ հարկերը կազմել են 5.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազելով 40.2%-ով կամ 3.5 մլրդ դրամով

9. Պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 61.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 0.7%-ով կամ 415.6 մլն դրամով

10. Այլ եկամուտները կազմել են 22.2 մլրդ դրամ

11. Արտաքին աղբյուրներից ստացված դրամաշնորհները կազմել են 1.6 մլրդ դրամ, որից 1 մլրդ-ը ստացվել է պետական հիմնարկների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում, իսկ 615.9 մլն դրամ ստացվել է ՀՀ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում

Պետական բյուջեի եկամուտներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x