ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ պետական բյուջեի ծախսերը 2012թ.-ի առաջին կիսամյակում

04.08.2012

2012 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 424.2 մլրդ դրամ՝ ներառյալ 8 մլրդ դրամ արտաբյուջետային ծախսերը, որը 91.1%-ով ապահովել է ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: 2012 թվականի հունվար-հունիս ամիսների ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.5% ով կամ 18.4 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 399.4 մլրդ դրամ՝ 93.4%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը և նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 7.6%-ով կամ 28.2 մլրդ դրամով:

Ընթացիկ ծախսերից 34.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է կիսամյակային ծրագրի 93.7%-ը և 0.7%-ով գերազանցել նախորդ տարվա հունվար-հունիսի ցուցանիշը: 2.4 մլրդ դրամ տրամադրվել է պարտադիր սոցիալական ապահովության վճարներին՝ 90.3%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը և 0.7%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 89.3 մլրդ դրամ, որը կազմել է կիսամյակային ծրագրի 93.2%-ը և 21.7% ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը՝ հիմնականում պայմանավորված նյութերի ձեռքբերման ծախսերի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 19.8 մլրդ դրամ տրամադրվել է պետական պարտքի սպասարկմանը՝ կազմելով կիսամյակային ծրագրի 95.2%-ը: Մասնավորապես՝ նշված գումարից 11.9 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 7.8 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 12.4%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը՝ հիմնականում պայմանավորված ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:

Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 10 մլրդ դրամի սուբսիդիաներ՝ կազմելով կիսամյակային ծրագրի 95%-ը և 12.1%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

Պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները կազմել են 47.4 մլրդ դրամ, որից 46.7 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 734.1 մլն դրամը՝ միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես՝ համայնքների բյուջեներին տրամադրվել են 16.2 մլրդ դրամի դոտացիաներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե չեն փոփոխվել: Դրամաշնորհների կիսամյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 94.9% ով, իսկ նախորդ տարվա հունվար- հունիս ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են 6.4% ով:

Ընթացիկ ծախսերի 35.2%-ը՝ 140.5 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը՝ ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով առաջին կիսամյակի ծրագրի 93.7% կատարողական: Մասնավորապես՝ նշված գումարից 97.9 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 39 մլրդ դրամ՝ նպաստները տրամադրվել է:

Սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով 3.6 մլրդ դրամ է տրամադրվել աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում, որից 3.1 մլրդ դրամն օգտագործվել է բժշկական ապահովագրության նպատակով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 10.6%-ով կամ 13.4 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 55.4 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին՝ կազմելով կիսամյակային ծրագրի 91% ը և 11.9%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները հունվար- հունիս ամիսներին կազմել են 24.9 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 65.3% ը: Մասնավորապես՝ 25.3 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց կիսամյակային ծրագիրը կատարվել է 64.9%-ով: 453.9 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից՝ կազմելով կիսամյակային ծրագրի 51.2% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է 28.3%-ով՝ հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների վրա կատարված ծախսերի նվազմամբ:

Պետական բյուջեի ծախսերում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x