ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2012թ.-ի հուլիսին ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 1.5% գնանկում

02.08.2012

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2012թ.-ի հուլիսին, հունիսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների'համապատասխանաբար 0.4% և 0.1% հավելաճ:

2012թ.-ի հուլիսին, 2011թ.-ի դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 98.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 95.2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 102.2%, ծառայությունների սակագներինը՝ 101.5%: 2012թ.-ի հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% հավելաճ):

2012թ.-ի հուլիսին, 2011թ.-ի հուլիսի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 101.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.4%, ծառայությունների սակագներինը՝ 102.3%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ.-ի հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է սպառողական գների 2.3-1.0% նվազում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.5%-ով:

2012թ.-ի հուլիսին, հունիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի, մրգի, ձվի գների 24.4-3.5%-ով նվազումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 24.4-0.2% գնանկում, իսկ 4-ում՝ 0.7-2.6% գնաճ: Հանրապետության դիտարկված քաղաքներում 2012թ. հուլիսին հունիսի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 32.1-18.6%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 23.3%-ով:

Մրգի ապրանքախմբում 2012թ.-ի հուլիսին, 2011թ. հուլիսի համեմատ, արձանագրվել է 20.8%, իսկ 2012թ. հունիսի համեմատ՝17.0% գնանկում: Վերջինս մեծապես պայմանավորվել է ձմերուկի՝ 72.9%, ծիրանի՝ 56.9%, դեղձի՝ 52.5%, բալի՝ 34.3%, տանձի՝ 29.5%, սեխի՝ 26.1% գնանկումով: 2012թ.-ի հուլիսին, հունիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է խնձորի և ադամաթզի՝ համապատասխանաբար 14.1% և 7.2% գնանկում, իսկ նարնջի, կիտրոնի, ելակի գներն աճել են 9.8-37.3%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում գրանցվել է մրգի 23.7-5.1% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 19.2%-ով:

Կաթնամթերքի ապրանքախմբում 2012թ.-ի հուլիսին, 2011թ.-ի հուլիսի համեմատ, արձանագրվել է 0.4% գնաճ, իսկ 2012թ.-ի հունիսի համեմատ՝ 0.9% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Չանախ» և «Լոռի» պանրատեսակների՝ համապատասխանաբար 5.4% և 4.1%, կաթի փոշու՝3.4%, յոգուրտի՝ 2.2% գնանկումով:

2012թ.-ի հուլիսին, հունիսի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4% գնաճ, ինչը խոհանոցային սպասքի՝ 0.4%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 0.5%, վառելիքի՝ 0.7%, ոսկերչական ապրանքների՝ 0.9%, հագուստի և գործվածքի՝ 1.2%, գեղահարդարման ապրանքների՝ 1.9%, գորգեղենի՝ 2.5%, շինանյութերի՝ 2.5%, մշակույթի ապրանքների՝ 5.5% գնաճի արդյունք է: 2012թ.-ի հուլիսին, հունիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2.0% և 1.0% գնանկում: 2012թ.-ի հուլիսին, 2011թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 4.3% և 3.1%-ով, իսկ 2011թ.-ի դեկտեմբերի համեմատ՝ 8.7% և 3.3%-ով: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2012թ.-ի հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-1.0% գնաճ, իսկ 3-ում՝ 0.2-0.1% գնանկում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2012թ.-ի հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ, ինչը հիմնականում կենցաղային բնույթի՝ 0.1%, կրթության համակարգի՝ 0.1%, մշակույթի ոլորտի՝ 0.2%, հանրային սննդի՝ 0.2%, տրանսպորտի՝ 0.4%, հանգստի կազմակերպման՝ 1.3% ծառայությունների սակագների հավելաճի արդյունք է: Իրավական ու բանկային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0.5%-ով, իսկ բնակարանային-կոմունալ, բուժսպասարկման, կապի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2012թ.-ի հուլիսին, հունիսի համեմատ, արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.5% հավելաճ, 3-ում՝ 0.1% նվազում, իսկ մյուս 3 քաղաքներում ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների հավելաճը կազմել է 0.1%:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x