ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայերը սիրիահայ գործարարներին առաջարկում են տեղափոխվել Հայաստան

02.08.2012

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանի և արաբագետ Արաքս Փաշայանի մամլո ասուլիսը՝ Առևտրաարդյունաբերական պալատի կողմից, պատերազմի պատճառով Հայաստան ներգաղթած բոլոր Սիրիահայ գործարարներին, բիզնես ծրագրելրում խորհրդատվության ու աջակցության տրամադրում թեմայով:

Արաբագետ Արաքս Փաշայանը նշել է, որ Սիրիայի քաղաքական ծանր վիճակն իր բացասական ազդեցությունն է թողնում նաև սիրիահայ բնակչության կենսակերպի վրա: Սիրիայի հայ համայնքներն այսօր կանգնած են քաղաքական և տնտեսական ծանր վիճակում: Թանկացել է հացը (մոտ 7 անգամ), գազը, և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ինչը դժվարացնում է սիրիահայ համայքի նորմալ ապրելակերպը: Սիրիայի ամենամեծ հայկական համայնքները Հալեպում և Դամասկոսում են՝ շուրջ 100,000 մարդ:

Արայիկ Վարդանյանը նշել է, որ Հալեպում մեծ բիզնես ներուժ կա, և սիրիահայ համայնքը զբաղվում է ակտիվ գործարարությամբ, սակայն թե՛ տնտեսական ճգնաժամը և թե՛ Սիրիայի քաղաքական ծանր վիճակը բացասական են ազդել Սիրիայի հայ համայնքի գործարար ակտիվության վրա: Ճգնաժամի սկզբից մինչ օրս Հայաստան է ներգաղթել ավելի քան 3,000 սիրիահայ, սակայն ցավալին այն է, որ նրանցից միայն 2-3%-ն է ցանկություն հայտնել մնալ Հայաստանում, մնացած մասը ցանկանում է մեկնել նաև Հայաստանից:

Սիրիահայ համայքին օգնելու նպատակով ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մ. Սարգսյանի հրամանով ստեղծվել է սիրիահայ գործարարներին կամ գործարարություն սկսողներին աջակցելու խորհուրդ, որը պատրաստ է դիմողներին առաջնահերթ կարգով տրամադրել
խորհրդատվություն հայկական բիզնես միջավայրում հիմնադրվելու հարցերով՝ բիզնեսի գրանցումից մինչև հարկային և մաքսային օրենսդրության լուսաբանում

  • ՀՀ Սահմանադրության, Աշխատանքային և Քաղաքացիական օրենսգրքերի՝ գորարարությունը կանոնակարգող հոդվածների մասին տեղեկատվություն
  • Աշխատանքային միջավայրի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության հարցերում խորհրդատվություն
  • Աջակցություն անհրաժեշտ տեղեկատվական աղբյուրների հետ կապերի ձևավորման հարցերում, սիրիահայ գործարարների շահերի պաշտպանություն
  • Սեփականության (ներառյալ՝ անշարժ գույք) գնման հարցերում խորհրդատվություն և աջակցություն
  • Մարկետինգի և շուկայի մասին տեղեկատվություն, գործարար կապերի ստեղծում ՀՀ-ում գործող տարբեր գործարարների հետ
  • Ներմուծման և արտահանման խթանում,իրավական խորհրդատվություն, արբիտրաժային ծառայություններ, ՀՀ գործարար համայնքում արագ ինտեգրման աջակցություն:

Ա. Վարդանյանը նշել է նաև, որ Հայաստանում սիրիահայներն արդեն ունեն իրենց ստեղծած բիզնեսները, հիմնականում, առևտրի, ոսկերչական և առևտրային բնագավառներում: Ըստ Ա. Վարդանյանի, ստեղծված խորհուրդը դեռ պատկերացում չի կազմում, թե ինչ խնդիրների առաջ են կանգնած Սիրիահայ գործարարները, և միայն նրանց արձագանքից հետո, երբ ցանկություն հայտնեն իրենց բիզնեսը տեղափոխել Հայաստան կամ նոր բիզնես սկսեն ՀՀ-ում, կարող են ծանոթանալ և լուծում տալ սիրիահայ գործարարներին առնչվող խնդիրներին: Սիրիահայ համայնքի Հայաստան տեղափոխելու համար ստեղծվել է հատուկ չվերթ, որը սիրիահայերին կտեղափոխի Հայաստան:

Ա. Վարդանյանին ուղղված այն հարցին, թե արդյոք սիրիահայ գործարարներին տրամադրվելու է ֆինանսական օգնություն, եթե նրանք համաձայնվեն գալ Հայաստան և իրենց գործունեությունը շարունակել ՀՀ-ում, նա պատասխանեց, որ իրենք տրամադրում են միայն օրենքների և բիզնեսի կազմակերպման ոլորտի հետ կապված խորհրդատվություն: Այն հարցին՝ արդյոք սիրիահայ գործարարները կհամաձայնվե՞ն իրենց բիզնեսները տեղափոխել Հայաստան առանց որևէ արտոնության (հարկային, մաքսային) տրամադրման, չէ՞ որ Հայաստանի ներդրումային գրավչությունն առանց այդ էլ ցածր մակարդակի վրա է, իսկ Հայաստանից կապիտալի արտահոսքն ավելանում է, Ա. Պատասխանել է, որ դա իրենց իրավասության մեջ չի մտնում, բայց խոստացել է այդ մասին հարց բարձրացնել կառավարության նիստին, քանի որ դա խելամիտ քայլ կլինի թե՛ սիրահայ համայնքին օգնելու, թե՛ Հայաստանում ներդրումների մեծացման համար:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x