ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները 2012թ.-ի հունվար-հունիս ամիսներին

02.08.2012

2012թ.-ի հունիս ամսին ՀՀ արդյունաբերության արտադրանքի ծավալը կազմել է 91,960.5 մլն ՀՀ դրամ, որը 2011թ.-ի հունիսի համեմատ կազմել է 104.4%, 2012թ.-ի մայիսի համեմատ՝ 98%: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են 501,477.5 մլն ՀՀ դրամ, որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմել է113%:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2012թ.-ի հունիսին կազմել են 53,443.5 մլն ՀՀ դրամ, որը, նախորդ տարվա հունիսի համեմատ, կազմել է 124.4%, իսկ այս տարվա մայիսի համեմատ՝ 154%: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 203,575.2, որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմել է 108.1%:

Շինարարության ծավալները այս տարվա հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ,  նվազել են՝ կազմելով 36,219.9 մլն ՀՀ դրամ (92.3%), իսկ այս տարվա մայիսի համեմատ՝ աճել(107.7%): Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ շինարարության ծավալները կազմել են 130,754.7 մլն ՀՀ դրամ,որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 93.3%:

2012թ.-ի ՀՀ առևտրի շրջանառությունը կազմել է 173,505.0 մլն ՀՀ դրամ, որը, նախորդ տարվա հունիսի համեմատ, կազմել է 105.6%, իսկ այս տարվա մայիսի համեմատ՝ 107.2%: Այս տարվա հունվար հունիս ամիսներին առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 873,259.2 մլն ՀՀ դրամ, որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմել է 102.4%

2012թ.-ի հունիսին էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 663.1 մլն. կՎ/ժ, որը, նախորդ տարվա հունիսի համեմատ, կազմել է 104.0%, իսկ այս տարվա մայիսի նկատմամբ՝ 103.6%: Այս տարվա հունվար-հունիս ամսիներին ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կազմել են 4,058.5 մլն կՎ/ժ, որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմել է 109.1%:

Այս տարվա հունիսին ՀՀ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 126,045 ՀՀ դրամ, որը, նախորդ տարվա հունիսի համեմատ, կազմել է 108.6%, իսկ այս տարվա մայիսի համեմատ՝ 104.5%: 2012թ.-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ միջին անվանական աշխատավարձը կազմել է 117,621 ՀՀ դրամ, որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմել է 106.2%:

Արտաքին շրջանառությունը այս տարվա հունիսին կազմել է 462.7 մլն ԱՄՆ դոլար (արտահանում՝ $122.8 մլն., ներմուծում՝ $339.9 մլն.), որը, նախորդ տարվա հունիսի համեմատ կազմել է 105%, իսկ այս տարվա մայիսի համեմատ՝ 94.8%: 2012թ.-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2,702.1 մլն ԱՄՆ դոլար(արտահանում՝ $684.4 մլն., ներմուծում՝ $2,017.7 մլն.), որը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմել է 108.3% (արտահանում՝ 113.5%, ներմուծում՝ 106.7%):

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x