ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայ - բելառուսական ռազմատեխնիկական համագործակցությունը նոր շունչ կստանա

01.08.2012

Հուլիսի 30-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մասին որոշում է կայացրել: Նիստը կայանալու է սույն թվականի սեպտեմբերի 11-14-ը:  Նիստի անցկացման և հյուրերի (25 մարդ)` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 12,607,500 դրամի սահմաններում, կատարվելու է ՀՀ 2012 թ.-ի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին։

Հիշեցնենք, որ 2012թ.-ի հունվարի 12-ին Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանի Մինսկ կատարած այցի ժամանակ քննարկվել էր Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի և Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության միջև 2012-2013 թթ. համագործակցության ծրագիրը: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների առկա մակարդակի կապակցությամբ և ընդգծել, որ այդ գործընկերային հարաբերությունները մեծապես կնպաստեն անվտանգությանն առնչվող ոլորտներում, ինչպես նաեւ ռազմաքաղաքական, առեւտրա-տնտեսական և այլ ասպարեզներում երկկողմ համագործակցության էլ ավելի խթանմանը: Հայկական պատվիրակության և Բելառուսի Հանրապետության Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի հետ հանդիպման ժամանակ քննարկվել էին ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության խթանման և հայ-բելառուսական համատեղ ձեռնարկությունների հիմնելու վերաբերյալ հարցեր:

Բելառուս կատարած այցից հետո ՀՀ Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնախումբը Ա. Բաղդասարյանի գլխավորությամբ սկսել են մշակել Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի զարգացման հայեցակարգը և կոնկրետ քայլեր  ձեռնարկել ռազմարդյունաբերության համալիրի ձեռնարկություններին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ աշխատել:

Ուստի Այս տարվա սեպտեմբերի 11-14-ը կայանալիք միջկառավարային հանձնաժողովի 2-րդ նիստի ընթացքում կշարունակվեն երկկողմ համագործակցության առնչվող հարցերի քննարկումը, և նոր շունչ կստանա հայ-բելառուսական համագործակցությունը:

Երկկողմ համագործակցության գլխավոր նպատակը երկրի պաշտպանունակության բարձրացումն ու զինված ուժերին անհրաժեշտ տեխնիկայով ապահովումն է: Ռազմարդյունաբերության զարգացումը նաև սոցիալական խնդիրներ կլուծի՝ կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x