ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանի բնակչության ծերացումը կարող է ահագնանալ

01.08.2012

Կառավարությունը օգոստոսի 2-ի նիստում կքննարկի Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և ռազմավարության իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին նախագիծը: Ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կհաշվարկվեն և կներառվեն 2012-2016 թթ. յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հայտերի նախագծերում՝ համաձայն 31 միջոցառումներից բաղկացած գործողությունների ծրագրի:

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ կենսաթոշակի  63 և բարձր տարիքի անձանց թիվը 2011թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 376.1 հազար կամ Հայաստանի ընդհանուր բնակչության 11.5 %-ը: Նրանցից 85 և ավելի տարիք ունեցողների թիվը մոտ 11.5 հազար է, 100 և ավելի բարձր տարիք ունեցողներինը՝ 126: Ընդ որում՝ տարեցների ընդհանուր թվում կանանց տեսակարար կշիռը մեծ է. ինչքան բարձր է տարիքային խումբը՝ այնքան ավելանում է կանանց տեսակարար կշիռը, ինչը կանանց կյանքի միջին տևողության համեմատաբար ավելի բարձր ցուցանիշի հետևանք է: Այսպես՝ հանրապետությունում կյանքի միջին տևողությունը կազմում է 73.9 տարի, ընդ որում՝ տղամարդկանց համար՝ 70.6, իսկ կանանց համար՝ 77.0 տարի: Տարեց բնակչության 17.5%-ը կամ 57,205 մարդ ունի հաշմանդամություն, որոնք կազմում են հաշմանդամություն ունեցող 176,485 անձանց 32.4 %-ը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած ռազմավարության նախագծում նշվում է, որ, ըստ միջազգայնորեն ընդունված ժողովրդագրական նորմերի, Հայաստանը համարվում է ծերացող երկիր: ,Եթե մինչկենսաթոշակային տարիքի բնակչության ծավալուն միգրացիոն ներհոսք կամ ծնելիության կտրուկ աճ տեղի չունենա (թե՛ մեկը, թե՛ մյուսը քիչ հավանական են), ապա Հայաստանի բնակչության ծերացման երևույթն ահագնացող թափ կհավաքի, ու երկիրը կհայտնվի լուծում պահանջող ծանրակշիռ սոցիալ-տնտեսական համալիր հիմնախնդիրների առջևե,-ասվել է կառավարության հաստատմանը ներկայացվելիք փաստաթղթում:

Նախագծի հեղինակների հիմնավորմամբ, ռազմավարության ընդունումը անհրաժեշտ է ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից, բացի այդ մինչ օրս Հայաստանը չունի ծերացման հիմնահարցերի և տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության ուղղությունները սահմանող որևէ փաստաթուղթ:

Ներկայումս սոցիալական պաշտպանության համակարգի միջոցով ծերերին ցուցաբերվում են սոցիալական, առողջապահական, իրավաբանական ու հոգեբանական ծառայություններ, սակայն դա դեռևս բավարար չէ տարեցների համար արժանապատիվ կյանք ապահովելու համար: Առկա են հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես՝ կենսաթոշակների բարձրացում, սոցիալական աջակցության տարբեր ձևերի ու տեսակների ընդլայնում, սոցիալական և առողջապահական բարձրակարգ ու մատչելի ծառայությունների տրամադրում, բնակարանային պայմանների բարելավում և այլն:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x