ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գործակալները գովազդում և տրամադրում են արգելված զեղչեր

27.12.2011

 

ԱՊՊԱ պայմանագրերի կնքման վերջին մեկ շաբաթվա աժիոտաժը որոշ ապահովագրական ընկերությունների
գործակալների ստիպել է կիրառել չթույլատրվող հնարքներ։ Նրանք սկսել են տրամադրել ապահովագրավճարների
ուղղակի կամ անուղղակի զեղչեր, ինչը օրենսդրությամբ արգելված է։

«Օրակարգ»-ին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի լրատվական ծառայությունում ասացին, որսահմանված կոնոններով' արգելվում է ԱՊՊԱ պայմանագրի գծով ապահովագրավճարների որևէ զեղչերի
տրամադրում և դրանց գովազդում։ Բյուրոն սահմանել է ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ
ոլորտում իրականացվող գովազդի նկատմամբ պահանջների կանոններ, որտեղ ամրագրված է, որ գովազդային
նյութերը չպետք է պարունակեն ԱՊՊԱ պայմանագրի գծով ապահովագրավճարների որևէ զեղչերի կամ ԱՊՊԱ
պայմանագրի կնքմամբ պայմանավորված ընկերության կամ որևէ այլ անձի կողմից ԱՊՊԱ-ի հետ չկապված
լրացուցիչ ծառայությունների, ապրանքների (նվերների) տրամադրման, զեղչերի կիրառման ցանկացած բնույթի
խոստումներ:

Բյուրոյում ասացին, որ պարբերաբար իրականացնում են ապահովագրական ընկերությունների և նրանց
գործակալների գործունեության վերահսկողություն, և կանոնների պայմանների խախտման համար կիրառում են
պատժամիջոցներ։

Ըստ էության' Բյուրոն իրավասու չէ պատժամիջոց կիրառել խախտում թույլ տված գործակալների նկատմամբ, այն
կարող է միայն պատասխանատվության կանչել ապահովագրական ընկերությանը։ Ըստ կանոնների' ապահովագրական
ընկերությունների նկատմամբ կիրառվող տուգանքի առավելագույն չափը Դ2 մլն է, բայց ամեն ինչ կախված է
խախտման չափից։

Ընթացակարգը ենթադրում է, որ արգելված զեղչերի համար գործակալին կարող է պատասխանատվության կանչել
միայն ապահովագրական ընկերությունը՝ պայմանագրի կետերի խախտման համար, ընդհուպ մինչև պայմանագրի
չեղյալ հայտարարելը։

Բայց այսօր ստեղծել է մի իրավիճակ, երբ զեղչերը ձեռնտու են թե՛ առանձին ապահովագրական ընկերությունների,
թե՛ գործակալների, և նրանք գտել են կանոնները շրջանցելու ուրույն տարբերակ։ Ոչ ուղղակի զեղչերի, այսպես
անվանվող' «բոնուսների» տրամադրման վերաբերյալ տարածվում է SMS։

Խնդիրն այն է, որ վարորդները դեռ չեն շտապում կնքել ԱՊՊԱ պայմանագրեր և ձեռք բերել պոլիսներ,
և այդ գործընթացը արագացնելու մղումը, ինչպես նաև շուկայում թեժ մրցակցությունը ապահովագրական
ընկերություններին և դրանց գործակալներին դրդում է գնալ զեղչերի։ Անցած տարի Բյուրոյի կողմից պոլիսների
սակագները սահմանելիս հիմք էր ընդունվել, որ գործակալներին վճարվող միջնորդավճարը սակագնում
կարող է կազմել մինչև 15%։ Սա նշանակում է, որ այսօր ապահովագրական ընկերությունների
գործակալների կողմից մինչև 10% զեղչերը, բոնուսները տրամադրվում են իրենց միջնորդավճարի
հաշվին։ Թեև զեղչերի տրամադրման արդյունքում նվազում է գործակալի միջնորդավճարի չափը,
բայց «քանակի» արդյունքում նրանք ավելի շատ գումար են վաստակում։ Մյուս կողմից' գործակալների
չթույլատրած գործողությունները ձեռնտու են նաև ապահովագրական ընկերություններին, որոնք այս ամենի
վրա աչք են փակում։

ԱՊՊԱ ոլորտում բավական թեժ է մրցակցությունը, և ներկայում, երբ սկսվել է նոր պոլիսների կնքման լայնածավալ
գործընթացը, ապահովագրական յուրաքանչյուր ընկերություն ցանկանում է ավելացնել իր մասնաբաժինը
շուկայում (նոյեմբերի վերջի դրությամբ գործող շուրջ 383 հազ. ԱՊՊԱ պայմանագրերի 33,3%-ը բաժին էր
ընկնում «Ռոսգոսստրախ Արմենիա»-ին, «Ինգո Արմենիային»՝ 17,3%-ը, «Ռեսո»-ին՝ 14,8%-ը՝, «Նաիրի
ինշուրանս»-ին՝ 11,3%-ը։
Ուշագրավ է, որ սակագների զեղչերը ոչ միայն Բյուրոյի գործառույթն է, այլև Տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական հանձնաժողովի, քանի որ դա անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, և «Տնտեսական
մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված է տուգանք մինչև հասույթի 1%-ը։

Աղբյուր` orakarg.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x