ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նավթի գները շարունակում են աճել

01.08.2012

Նավթը թանկանում է, մինչ ներդրողները ԵԿԲ-ից և ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգից լուրերի են սպասում: Այսօր Brent նավթատեսակը թանկացել է $0.63-ով՝մեկ բարելի դիմաց մինչև $105.55, իսկ WTI նավթատեսակը՝ $0.27-ով՝ մեկ բարելի դիմաց մինչև $88.33 :

Commerzbank-ի վերլուծաբան Յուգեն Վայնբերգը նշել է, որ շուկան սպասում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային ֆոնդի և ԵԿԲ-ի հայտարարություններին, և, ամենայն հավանականությամբ, կհիասթափվեն իրենց բոլոր սպասումներում, քանի որ դժվար թե Դաշնային պահուստային ֆոնդը հայտարարի ,քանակական մեղմացմանե երրորդ էտապի մասին: Եվ ինչ էլ որ ԵԿԲ-ն որոշի, դա բավական չի լինի կանխելու եվրագոտու ճգնաժամը:

Չինաստանի արտադրության գործարարության ակտիվության պաշտոնական ինդեքսը (PMI) հունիսին հասել է մինիմումի՝ մինչև 50.1 պունկտ, ինչը արտադրության ծայրահեղ դանդաղ աճի տեմպերի նշան է:

ԱՄՆ-ի նավթի պաշարները հունիսին նվազել են 11.6 մլն. բարելով, իսկ ամերիկյան վերլուծաբանները կանխատեսել էին միայն 700,000 բարելի նվազեցում: Այդ մասին հաշվետվությունը կհրապարակվի հինգշաբթի երեկոյան:

Նավթի գների բարձրացմանը շարունակում է նպաստել Իրանի և Սիրիայի լարված դրությունը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ լրացուցիչ սանկցիաներ է կիրառելու այն բանկերի նկատմամբ, որոնք նավթի վաճառքի հարցում օգնում են Իրանին:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x