ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եվրագոտու գործազրկության մակարդակը նոր ռեկորդ է սահմանել

01.08.2012

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԵՄ-ի վիճակագրական բյուրոն հայտնել է եվրագոտու 17 երկրների գործազրկության մակարդակի մայիսյան տվյալների վերանայման մասին: Մայիսյան տվյալներով գործազրկության մակարդակը կազմել էր 11.2%, որը հունիսին նույնպես մնացել է անփոփոխ: 1995թ.-ից այս կողմ դա գործազրկության ամենամեծ մակարդակն է: Գերմանիայի գործազրկությունն արդեն չորրորդ ամիսն է անընդմեջ աճում է, ինչը տարածաշրջանի ամենամեծ տնտեսության վատ և անկայուն վիճակի մասին է վկայում:

ԵՄ երկրների ղեկավարները ճգնաժամը հաղթահարելու համար անընդհատ ուղիներ են փնտրում, որը թվով հինգ երկրների ստիպել է դիմել արտաքին ֆինանսական օգնության, ներդրողներին ստիպել է դուրս գալ ֆինանսական շուկաներից, իսկ ընկերություններին՝ կրճատել աշխատատեղերը:

IHS Global Insight ընկերության տնտեսագետ Հովարդ Արչերը, մեկնաբանելով եվրագոտու գործազրկության մակարդակը, նշել է, որ տարածաշրջանի ընկերությունները ստիպված են աշխատավարձի հաշվին խնայողություններ կատարել: Դա այն քիչ մեթոդներից է, որի շնորհիվ ընկերություններին հնարավորություն է տրվում բարձրացնել ֆինանսական կայունությունը, որը տուժում է ապրանքների պահանջարկի նվազումից, մրցակցության սրացումից և փոխառու միջոցների անբավարարությունից: Հովարդ Արչերը կարծում է, որ մինչը 2013թ. եվրագոտու երկրների գործազրկության մակարդակը կարող է հասնել 12%-ի:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x