ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Լոնդոնի գործարարները Օլիմպիական խաղերից վնասներ են կրում

01.08.2012

Լոնդոնի գործարարները, առաջին հերթին՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, Օլիմպիական խաղերից լրացուցիչ եկամուտ ունենալու փոխարեն վնասներ են կրում, ահազանգում է տեղի մամուլը:

 

Ըստ գործարարների՝ Լոնդոնի կենտրոնը նմանվում է ուրվական-քաղաքի՝ դատարկության պատճառով: Ըստ փորձագետների՝ պոտենցիալ զբոսաշրջիկներին վախեցրել են հյուրանոցների «օլիմպիական թանկացումները», կանխատեսումներն այն մասին, որ Լոնդոնին տրանսպորտային խնդիրներ են սպասվում Օլիմպիադայի ընթացքում: Դրանից բացի, քաղաքից արտասահմանյան հանգստի են մեկնել շատ լոնդոնցիներ:

Այսպիսով, սովորաբար այս սեզոնին Լոնդոնը ողողող զբոսաշրջիկների պակաս կա, եղածների մեծ մասն էլ նախընտրում է քաղաքի արևելյան մասը, որտեղ գտնվում է օլիմպիական պարկը: Օգոստոսին սովորաբար 300 հազար արտասահմանցի և 800 հազար բրիտանացի զբոսաշրջիկ է այցելում Լոնդոն: Իսկ այս տարի ընդամենը 500 հազար մարդու մասին է խոսքը, այն էլ՝ հիմնականում Օլիմպիական խաղերի տոմսեր գնած լոնդոնցիների:

 

Մինչ խաղերը Լոնդոնում հյուրանոցների համարների գները աճել էին ընդհուպ մինչև 300%-ով, սակայն բախվելով զբոսաշրջիկների սպասվող հոսքի գերագնահատման հետ, գները կրկին կայունանում են. որոշ 4-աստղանի հյուրանոցներում մեկ գիշերվա համար 300-400 ֆունտ պահանջող հյուրանոցները գները իջեցրել են 109-150 ֆունտի: 2-աստղանի հյուրանոցների համարները, որ Օլիմպիադայի նախօրեին արժեին 200 ֆունտ, այժմ 50 ֆունտ արժեն:

 

Լոնդոնի տաքսիստները իրենց եկամուտի 20-40 տոկոս անկման մասին են խոսում:

Քիչ է նաև լոնդոնում գտնվող առևտրի կենտրոնների այցելուների թիվը՝ 10 %-ով ավելի քիչ ացյալ տարվա նույն շրջանի համեմատ:

Աղբյուր՝ tert.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x