ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանում իրավախախտող ընկերությունների թիվն աճել է 2012թ.-ի առաջին կիսամյակում

31.07.2012

ՀՀ Պետական եկամուտների կողմից 2012թ.-ի հունվար-հունիս ամիսներին հայտնաբերված և վարչական տույժի ենթարկված ընկերությունների թվի աճի մեծ տեմպեր է արձանագրվել:

Այսպես, 2012թ.-ի հունվար ամսին ՀՀ ՊԵԿ-ի կողմից հայտնաբերված և համապատասխան վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 1,934 որոշում: Որոշումների արդյունքում ՀՀ տարբեր ոլորտների ընկերություններ և անհատ ձեռներեցներ, ընդհանուր առմամբ, ենթարկվել են 32,513,200 ՀՀ դրամի վարչական տուգանքի: 2012թ.-ի հունիսին, հունվար ամսի համեմատ, տույժերի մասին կայացրած որոշումների քանակն ավելացել է 30.8%-ով (2530 որոշում), իսկ նշանակված վարչական տուգանքների ընդհանուր գումարի չափը՝ 54.9%-ով (50,386,500 ՀՀ դրամ):

2012թ.-ի հունիս ամսին տուգանքների մասին կայացված որոշումների թիվը, մայիսի համեմատ, նվազել է 6.5%-ով, իսկ նշանակված վարչական տուգանքների ընդհանուր գումարի չափը՝ 2.1%-ով: Չնայած հունիսին, մայիսի համեմատ, գրանցվել է իրավախախտումների նվազման փոքր միտում՝ հայտնի չէ, արդյոք 2012 թ.-ի երկրորդ կիսամյակում տվյալ ցուցանիշները կշարունակե՞ն նվազել, թե նորից աճի մեծ տեմպեր կարձանագրվեն:

Վերլուծելով վերոնշյալ թվերը, կարելի է եզրակացնել, որ ՀՀ-ում գործող կազմակերպությունները և ընկերությունները աշխատում են զգալի խախտումներով և, մասնավորապես, մեծ տարածում ունի ստվերային տնտեսության զարգացումը: Այդ մասին են վկայում վերջերս անցկացված ստուգումները, որի արդյուքներից պարզ է դարձել, որ մի շարք ընկերություններ և անհատ ձեռներեցներ գործել են ՀՀ հարկային դաշտից դուրս կամ իրացրել են առանց համապատասխան թույլտվության ապրանքներ և դեռ ինչքա՞ն ստվերային գործունեությամբ զբաղվողներ կան, որոնք դեռ չեն հայտնաբերվել: Դա հնարավորություն չի տա պատկերացումներ կազմել ՀՀ տնտեսության և ՀՀ շուկայում շրջանառվող ֆինանսական հոսքերի իրական չափերի մասին:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x