ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Deutsche Bank-ը եռամսյակային ցածր ցուցանիշներ է արձանագրել

31.07.2012

Գերմանական Deutsche Bank-ը հայտնել է 2012թ.-ի երկրորդ եռամսյակի մաքուր շահույթի նվազման մասին: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1.223 մլրդ. եվրոյի համեմատ, այս տարվա երկրորդ եռամսյակում բանկի մաքուր շահույթը նվազել է 661 մլն. եվրոյով: Բանկի տվյալ ցածր ցուցանիշների պատճառը ներդրումային բանկինգի և բանկային ակտիվների կառավարման բաժինների վատ աշխատանքն է: Deutsche Bank-ի հասույթը նշված ժամանակաշրջանում նվազել է 6%-ով՝ հասնելով 8 մլրդ. եվրոյի: Ներդրումային բանկինգի բաժնի չհարկված շահույթը կրճատվել է 63%-ով՝ 969 մլն. եվրոյից նվազելով մինչև 357 մլն.-ի: Նույն ցուցանիշը բանկային ակտիվների կառավարման բաժնի համար 227 մլն. եվրոյից նվազել է մինչև 35 մլն. եվրո:

Deutsche Bank-ի ղեկավարներ Յուրգեն Ֆիտչենը և Անշու Ջայնը նշել են, Եվրոպայի պարտքային ճգնաժամը շարունակում է իր բացասական ազդեցությունը թողնել բանկի ներդրողների վստահության և բանկային հաճախորդների ակտիվության վրա:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x