ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Kodak-ի պատենտների համար պայքար է գնում

31.07.2012

Սնանկության եզրին կանգնած ֆոտոտեխնիկա արտադրող Kodak ընկերությունը մտադրված է ընկերության 1,100 պատենտները վաճառել 2 մլրդ. ԱՄՆ դոլարով: Կայանալիք աճուրդին կմասնակցեն Apple և Google ընկերությունները: Apple ընկերությունը հանդես կգա Microsoft ընկերության հետ, քանի որ այդ երկու ընկերությունները անցյալ տարի միասին կարողացել են հաղթել այլ պատենտների մրցույթներում, իսկ Google ընկերությունը հանդես կգա Android-սմարթֆոնների արտադրողների հետ:

Kodak ընկերությունը սնանկության մասին հայտարարել է այս տարվա սկզբին: Ընկերության պարտավորությունների չափը վարկատուների նկատմամբ, որոնց թվին են պատկանում Nokia, Sony Studios, Disney Studios, Target, Best Buy, Amazon.com, Warner Brothers և  Paramount Studios ընկերությունները, կազմում է 6.8 մլրդ. ԱՄՆ դոլար, իսկ ընկերության ընդհանուր ակտիվները գնահատվում են 5.1 մլրդ. ԱՄՆ դոլար:

General Patent Corporation ընկերության տնօրեն Ալեքսանդր Պոլտորակը կարծում է, Kodak ընկերությանը, որպեսզի կարողանա ներգրավել լրացուցիչ 2 մլրդ. դոլար, անհրաժեշտ է իր յուրաքանչյուր պատենտ վաճառվի իրական գնից ավելի բարձր գնով:

Apple և Microsoft ընկերությունները շահագրգռված են, որ Kodak-ի պատենտները չհայտնվեն Google և Samsung ընկերությունների ձեռքում, ուստի աճուրդում հաղթելու համար կանեն ամեն հնարավոր բան:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x