ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Libor գործակիցը կփոխարինվի նոր գործակցով

31.07.2012

Լոնդոնյան Libor միջբանկային վարկավորման տոկոսադրույքը, որի մանիպուլյացիայի մեջ են մեղադրվել եվրոպական խոշոր բանկերը, կարող է փոխարինվել նոր տոկոսադրույքով, որը կհաշվարկվի ոչ թե բանկային վարկավորման դիմումների, այլ իրական գործարքների հիման վրա: Այդ քայլը կնվազեցնի տոկոսադրույքի մանիպուլյացիայի հնարավորությունը, սակայն, ըստ մասնագետների, նոր բանկային վարկավորման տոկոսադրույքի համակարգին անցնելու համար շատ ժամանակ կպահանջվի, քանի որ ոչ ստաբիլ տնտեսության պայմաններում բանկային իրական գործարքների քանակը այդքան էլ շատ չէ:

Լոնդոնյան Libor տոկոսադրույքն օգտագործվում է ամբողջ աշխարհում որպես բանկային արտադրանքների (հիփոթեքային վարկեր, կորպորատիվ բաժնետոմսեր, ապրանքային ֆյուչերսներ) տոկոսադրույքների որոշման հիմք: Ֆինանսական շուկայի մոնիտորինգի բրիտանական ծառայության ղեկավար Մարտին Ուիտլին մեկնաբանել է. ,Այդ գործակիցն օգտագործվում է ամբողջ աշխարհում իրականացվող ֆինանսական գործարքներում, որոնց թիվը հասնում է տրիլիոնավոր դոլարների, ուստի անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել այդ գործակցի հաշվարկման ուղղությամբե:

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության, Կանադայի և Ճապոնիայի ֆինանսական ղեկավարությունները բանկիրներին մեղադրում են իրական տոկոսադրույքի նվազեցման, իսկ բանկերը՝ 10 տրլն. ԱՄՆ դոլարի հասնող վարկերի չարաշահման մեջ:

Շուկայական ցնցումների ժամանակ Libor տոկոսադրույքով որոշվող շատ գործարքներ չեն կատարվել, քանի որ բանկերը խուսափել են միմյանց վարկեր տրամադրելուց, որից էլ դժվարանում է Libor-ի՝ իրական գործարքների հիման վրա հաշվարկը:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x