ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վեց ամսից եվրագոտու վերջը կգա

31.07.2012

Ռուբինիի խոսքով՝ Հունաստանում իրավիճակը չի բարելավվի, քանի որ երկրի կառավարությունը կլուծարվի կես տարվա ընթացքում։ Սակայն հիմնական խնդիրը, ըստ տնտեսագետի, Հունաստանը չէ։ Նրա կարծիքով՝ 3-6 ամիս հետո կապիտալի շուկաներն արդեն անհասանելի կլինեն Իտալիայի ու Իսպանիայի համար։

«Առանց Պորտուգալիայի կամ Կիպրոսի եվրոն կարող է գոյատևել։ Սակայն առանց Իտալիայի կամ Իսպանիայի՝ ոչ։ Իհարկե, Գերմանիան կարող է մնալ Ավստրիայի, Ֆինլանդիայի կամ Նիդեռլանդների հետ։ Եվ չնայած կորիզը կպահպանվի, բայց սա ըստ էույան եվրոգոտու փլուզում է նշանակում։ Նման ելքի հավանականությունը մոտակա 3-5 տարիների ընթացքում առնվազն 50% է»,- կարծում է Նուրիել Ռուբինին։

Տնտեսագետը դեմ է խնդրահարույց երկրներին փրկելու միջոցառումների դեմ։ «Եթե պարտապանը չի ապրում ըստ միջոցների և նրան պարբերաբար փրկում են՝ տրամադրելով նոր վարկեր, ապա ապագայում այդ երկիրն իր վարքագիծը չի փոխի»,- վստահ է Ռուբինին։

Անդրադառնալով եվրոգոտու փլուզմանը՝ տնտեսագետը կանխատեսել է հետևյալ սցենարը. գերմանական մարկի վերականգնման դեպքում նրա արժեքը կտրուկ կբարձրանա եվրոյի համեմատ, իսկ լիրա, դրահմա կամ էսկուդո օգտագործող երկրները կկորցնեն պարտքերը վճարելու հնարավորությունը։ Արդյունքում ներդրողները և բանկերը ահռելի միջոցներ կկորցնեն։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x