ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եվրոպական բանկերը չեն շտապում դեպի ԱՊՀ

31.07.2012

Օտարերկրյա ուղղակի ներդրումները ռուսական բանկերում ներկայում ՀՆԱ-ի 1,4%-ի չափով են։ ԱՊՀ երկրների մեծ մասում ցուցանիշը չի գերազանցում ՀՆԱ-ի 5%-ը (բացառությամբ Ուկրաինային, որտեղ բանկային կապիտալի կախվածությունը օտարերկրյա ներդրումներից ՀՆԱ-ի 10%-ի չափով է), նշում են S&P-ի փորձագետները։ «Եվրոգոտու բանկերից դեպի ԱՊՀ ֆինանսական համակարգեր ներդրումային հոսքերի ցանկացած կրճատում ոչ մի ռիսկ չի պարունակում՝ բացառությամբ Ուկրաինայի բանկային համակարգի»,- նշվում է S&P-ի զեկույցում։

Երեք պատճառ կա, թե ինչու եվրոպական բանկերը չեն ընդլայնում բիզնեսը ԱՊՀ երկրներում։ Նախ. եվրոպական կարգավորիչների կողմից արտերկրում ակտիվների ավելացման վրա դրված սահմանափակումներն այն բանկերի համար, որոնք պետական աջակցություն են ստանում։ Երկրորդ՝ ԱՊՀ-ն դասվում է բարձր ռիսկերով երկրների շարքին, ինչը հավելյալ բեռ է եվրոպական մայր բանկերի համար։ Երրորդ. բանկերն իրենք կարող են որոշում կայացնել օպտիմալացնել բիզնեսն ու դուրս գալ այլ երկրների շուկաներից։  Արդյունքում եվրոպական բանկերը սահմանափակվում են ներքին շուկայով, և խուսափում ոչ միայն ԱՊՀ, այլև այլ երկրներում ևս բիզնեսն ընդլայնելուց։

Իրավիճակից, երբ եվրոպական բանկերը չեն ընդլայնում ակտիվները ԱՊՀ երկրներում, օգտվում են ռուսական բանկերը։ «Ներկայում նոր միտում է նկատվում. ԱՊՀ մի շարք երկրներում աճում է ռուսական բաների ներկայությունը՝ եվրոգոտու բանկերի հաշվին»,- նշվում է S&P-ի զեկույցում։

Միայն 2011թ. ընթացքում ռուսական բանկերի օտարերկրյա ուղղակի ներդրումներն ծավալը կազմել է $7 մլրդ, ինչը չորս անգամ գերազանցում է 2006թ. ցուցանիշը։ Ընդ որում, աճը մեծամասամբ բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, հաշվել են S&P-ում։ Ռուսական «Սբերբանկի», «Ալֆաբանկի», ՎՏԲ-ի դուստր բանկերի գործառնությունների կտրուկ աճ է գրանցվել Ուկրաինայում, Ղազախստանում և Բելառուսում։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x