ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանի խոշոր հարկատուները թաքցնում են հարկերը

30.07.2012

Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված «2012թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների» ցանկից երևում է, որ խոշոր հարկատուներին բաժին է ընկել այս հունվար-հունիսին պետբյուջե վճարած հարկերի 81%-ը։ Համեմատության համար նշենք, որ անցած տարվա առաջին կիսամյակում ցուցանիշը 76,4% էր։

 

Ուշագրավ է, որ խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալի աճն ավելի մեծ է եղել, քան պետբյուջեի հարկային եկամուտների աճը (առաջին կիսամյակում պետբյուջե հարկային մուտքերի ծավալն աճել է 6,2%-ով)։ Խոշորների կողմից վճարած հարկերի աճի առաջանցիկ տեմպը ցույց է տալիս, որ նրանք որոշակիորեն, մասնավորապես՝ անուղղակի հարկերի մասով, բերվել են հարկային դաշտ։ Բացի այդ՝ վճարած հարկերի ծավալի աճին նպաստել է այս տարի մի շարք ապրանքատեսակների մասով հարկադրույքների բարձրացումը։

 

Ինչ վերաբերում է ուղղակի հարկերին (եկամտահարկ, շահութահարկ), որոնք բնութագրում են խոշոր հարկատուների գործունեությունը՝ ապա անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ այս հարկատեսակներով հավաքագրումների ծավալն աճել է 6%-ով՝ կազմելով 69,6 մլրդ։ Համեմատության համար նշենք, որ պետբյուջե մուտքագրված ուղղակի հարկերի ծավալն ընդհանուր առմամբ աճել է 11,1%-ով։

 

Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկատուների կողմից վճարած ուղղակի հարկերի մասնաբաժինը վճարած հարկերում կազմել է 26,6% (պետբյուջե ընդհանուր հարկային մուտքերում ուղղակի հարկերի ծավալը կազմել է 32,3%)։ Անցած տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկ վճարողների հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերի մասնաբաժինը կազմում էր 28,1%, այն դեպքում, երբ պետբյուջե մուտքագրված հարկերի ծավալում ուղղակի հարկերի մասնաբաժինը 30,8% էր։

 

Ստացվում է, որ թեև խոշոր հարկատուների կողմից վճարած հարկերի ծավալն աճում է, նրանք այդուհանդերձ «ծանրաբեռնված» չեն ուղղակի հարկերով։ Մյուս հարկատուների մոտ, որոնք ապահովել են պետբյուջեի հարկային մուտքերի 19%-ը, վճարած հարկերում ուղղակի հարկերի մասնաբաժին ավելի մեծ եղել, քան խոշոր հարկատուների մոտ։

 

Նշենք, որ առաջին 300 խոշոր հարկատուների մոտ (բաժին է ընկնում պետբյուջեի հարկային մուտքերի 66%-ը) վճարած հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերի մասնաբաժինը կազմել է 26,4% (անցած տարվա առաջին կիսամյակում ցուցանիշը 28% էր)։ Ստացվում է, որ թեև անցած տարվա համեմատ 300 խոշոր հարկատուների կողմից վճարած հարկերի ծավալն աճել է 13%-ով՝ կազմելով 213,5 մլրդ, աճը գրեթե ամբողջովին եղել է անուղղակի հարկերի հաշվին։

 

Հիշեցնենք՝ անուղղակի հարկերը ի վերջո վճարում է վերջնական սպառողը, այնինչ ուղղակի հարկերը՝ տնտեսավարողները։ Թեև ստվերի դեմ պայքարի մասին կառավարության հայտարարությունների՝ միջոցառումներն իրականում չեն տարածվել 300 խոշոր հարկատուների վրա։ Վերջիններիս թվում, ի դեպ, մի շարք ապրանքային շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ են։

 

Թոփ 10

 

Այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականը գլխավորել է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը՝ վճարելով 18,2 մլրդ դրամի հարկեր (նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճը՝ 44,3% կամ 5,5 մլրդ)։

 

Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ վճարած 11,35 մլրդ դրամ հարկերով։ Անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ այս ընկերության գործերը «վատացել» են, քանի որ վճարած հարկերի ծավալը նվազել է 1,4 մլրդ-ով կամ 11%-ով։

 

Երրորդ հորիզոնականում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ վճարած 9,3 մլրդ դրամ հարկերով (անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճը՝ 13,4% կամ 1,1 մլրդ)։ Այս ընկերությունը, ինչպես և նախկինում, չի փայլել վճարած ուղղակի հարկերով. այս տարվա առաջին կիսամյակում ընդհանուր վճարած հարկերում ուղղակի հարկերի մասնաբաժինը կազմել է 5,1%։ Ուշագրավ է, որ թեև ընկերության վճարած հարկերի ընդհանուր ծավալն այս տարի աճել է, ուղղակի հարկերի ծավալը նվազել է 1,5%-ով՝ կազմելով 478 մլն դրամ։

 

Խոշոր հարկատուների ցանկի չորորդ հորիզոնականում է «Ղ-Տելեկոմը»՝ վճարած 7,25 մլրդ դրամով (նախորդ տարվա վեց ամիսների համեմատ վճարած հարկերի ծավալն աճել է 2,5 մլրդ-ով կամ 53%-ով)։ Հինգերորդ տեղում «ԱրմենՏելն» է՝ վճարած 6 մլրդ դրամով (ծավալը կրճատվել է 0,8 մլրդ-ով կամ 11,7%-ով)։

 

Հարկատուների ցանկում վեցերորդ տեղում է բենզինի և դիզվառելիքի շուկայի խոշոր խաղորդ «Ֆլեշ» ընկերությունը՝ վճարած 5 մլրդ դրամով (աճը՝ 0,4 մլրդ կամ 8,7%)։

 

Յոթերորդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն» է՝ վճարած 4,6 մլրդ դրամ հարկերով (անցած տարվա վեց ամիսների համեմատ ծավալը կրճատվել է 0,3 մլրդ-ով կամ 6,1%-ով)։

 

Ցանկի ութերորդ տեղում է բենզինի և դիզվառելիքի շուկայի մեկ այլ խոշոր ընկերություն՝ «Սիթի պետրոլ գրուպ»-ը՝ վճարած 4,15 մլրդ դրամ հարկերով (կրճատվել է 0,7 մլրդ-ով կամ 14,4%-ով)։

 

Հանքարդյունաբերական «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը վճարած 3,86 մլրդ դրամով (աճը՝ 1,8 մլրդ կամ 90%) զբաղեցրել է իններորդ տեղը։

 

Տասնյակը եզրափակել է Հայկական ատոմակայանը՝ վճարելով 3 մլրդ դրամի հարկեր (աճը՝ 1 մլրդ-ով կամ 50%-ով)։

 

Աղբյուր՝ civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x