ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Միշա Գալուստյանն ու Գարիկ Մարտիրոսյանը Ռուսաստանի ամենահարուստ ու հայտնի մարդկանցից են.Forbes

30.07.2012

Forbes հեղինակավոր ամսագիրը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ ու հայտնի աստղերի 50-յակը, որտեղ ընդգրկված են նաև սիրված հայազգի շոումեններ Միխայիլ Գալուստյանն ու Գարիկ Մարտիրոսյանը:

Աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել երեք գործոն` տարեկան եկամուտը (2010թ.-ի հուլիսի 1-ից 2011թ.-ի հունիսի 30-ը) մամուլի ուշադրությունն ու Yandex.ru որոնողական համակարգում օգտատերերի հետաքրքրությունը:

Եվ այսպես, վարկանշային աղյուսակը գոյության 6 տարիների ընթացքում առաջին անգամ գլխավորում է ոչ թե թենիսիստուհի Մարիա Շարապովան, այլ 43-ամյա երգիչ Ստաս Միխայլովը, ում տարեկան եկամուտը 21 մլն դոլար է: Նա մամուլում հիշատակվել է 478, իսկ Yandex.ru-ում որոնվել` 12.180.000 անգամ:

Մարիա Շարապովան 26 մլն դոլար տարեկան եկամուտով, 279 հիշատակումով ու 870 000 որոնմամբ ցանկի երկրորդ տեղում է, իսկ եռյակը եզրափակում է Ալլա Պուգաչովան` տարեկան 8.3 մլն դոլար եկամուտով, մամուլում 1.690 հիշատակմամբ ու 7. 190. 000 որոնմամբ:

Տասնյակում են ընդգրկվել հաջորդաբար` Ֆիլիպ Կիրկորովը` (8մլն, 1.597 հիշատակում, 8. 330. 000 որոնում), հոկեյիստ Միխայիլ Օվեչկինը (15մլն, 467 և 530. 000), Գրիգորի Լեպսը (12 մլն, 316 և 7. 710. 000), հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը (2.4 մլն, 1.693 և 4.170.000), կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը (2.7 մլն, 1.681 և 700.000), երգիչ Դիմա Բիլանը ( 5.2 մլն, 729 և 6. 200. 000), Ռուսաստանի «Ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովը (6.4 մլն, 850 և 2. 330. 000):

Ցանկի 35-րդ հորիզոնականում է հայտնվել հայազգի 32-ամյա դերասան, շոումեն Միխայիլ Գալուստյանը, ում տարեկան եկամուտը 2.7 մլն դոլար է, մամուլում հիշատակվել է 245, իսկ որոնման համակարգում որոնվել 1.180.000 անգամ:

Ցանկի 41-րդ հորիզոնականում է 38-ամյա Գարիկ Մարտիրոսյանը: Նրա տարեկան եկամուտը 2.8 մլն դոլար է, մամուլում հիշատակվել է 201, իսկ որոնման համակարգում որոնվել 790.000 անգամ:

Աղբյուր՝ tert.am

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x