ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կես տարում Տրեվի շատրվանում զբոսաշրջիկները ավելի քան կես միլիարդ եվրոյի մետաղադրամ են նետել

30.07.2012

Այս տարվա առաջին կիսամյակում Հռոմի հանրահայտ Տրեվի շատրվանը ռեկորդային շահույթ է բերել, որը կազմում է 540 հազար եվրո, գրում է Euromag-ը:

 

Ընդհանուր առմամբ` մայրաքաղաքի ամենամեծ շատրվանում ամբողջ տարվա կտրվածքով զբոսաշրջիկները մոտ 700 հազար եվրո են նետում, սակայն այս տարին բացառություն կլինի:

 

Ըստ լեգենդի` նա, ով 1 մետաղադրամ կնետի այս շատրվանի մեջ, անպայման կվերադառնա Հռոմ, 2-ը նետելու դեպքում ` կգտնի իր սերը, իսկ 3-ը նետելով` անպայման կամուսնանա: Քաղաք ժամանած հյուրերի մեծամասնությունը պահպանում է այս ավանդույթը, որի շնորհիվ ստացված հասույթն ուղղվում է բարեգործությանը: Օրինակ 2011թ.-ին շատրվանից հանված գումարով էժան սուպերմարկետ է բացվել կարիքավորների համար:

 

Տրեվին հայտնի է ամբողջ աշխարհում ոչ միայն որպես մշակութային հուշարձան, այլ նաև դերասանուհի Անիտա Էկբերգի շնորհիվ, ով լողացել է դրանում հանրահայտ իտալացի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի «Dolce Vita» (Քաղցր կյանք) ֆիլմում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x