ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Nokia-ն ճգնաժամի պատճառով ի վիճակի չէ մրցակցության

26.07.2012

Ֆիննական Nokia ընկերությունը հրաժարվում է սմարթֆոնների համար նածատեսված Meltemi օպերացիոն համակարգի ստեղծումից ընկերության ծախսերի կրճատման հետևանքով: Nokia-ն պլանավորում էր օպերացիոն համակարգը ստեղծել Linux բազայի հիման վրա, որպեսզի կարողանար մրցակցել Apple և  Google ֆիրմաների հետ:

Meltemi օպերացիոն համակարգի նախագծի դադարեցման որոշումը կայացվել է դեռ նախորդ ամիս, երբ Nokia ընկերությունը հայտարարել էր 10,000 աշխատողների կրճատման մասին, այսինքն, յուրաքանչյուր հինգերորդ աշխատողին, որպեսզի կարողանա դիմակայել ճգնաժամին:

Nokia-ի ներկայացուցիչները հրաժարվել են որևէ մեկնաբանությունից:

Nokia ընկերությունը 1993 թ.-ից առաջնային տեղ էր գրավում բջջային հեռախոսների շուկայում, բայց 2007թ.-ից իր տեղը զիջել է Apple և Samsung ֆիրմաներին: Ընկերության տնօրեն Ստիվեն Էլոպը ասել է, որ իրենք չէին սպասում մրցակցության այդպիսի մեծ ալիքի:

Nokia ընկերությունը վնասով սկսել է աշխատել 2011թ.-ի մայիս ամսից: 2012 թ.-ի երկրորդ եռամսյակի տվյալներով ընկերության վնասների չափը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է մոտ երեք անգամ՝ հասնելով մոտ 1.41 մլրդ եվրոյի: Բջջային հեռախոսների վաճառքի ծավալները նվազել էին 19%-ով, իսկ սմարթֆոնների վաճառքը՝ 34%-ով:

Moodyևs ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում արդեն երեք անգամ իջեցրել է Nokia ընկերության վարկանիշը՝ ապրիլ ամսին Nokia-ի վարկանիշ իջեցվել է մինչև Baa2 բացասական կանխատեսումով, հունիսին՝ մինչև Ba1, իսկ հուլիսին՝ մինչև Ba3:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x