ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Facebook-ը սնանկացրել է Zynga ընկերությանը

26.07.2012

Սոցիալական ցանցերի համար խաղեր մշակող Zynga ընկերության բաժնետոմսերի գները մեկ օրվա ընթացքում նվազել են 40%-ով՝ մեկ բաժնետոմսի դիմաց մինչև 3.12 ԱՄՆ դոլար: Արդեն երկրորդ եռամսյակն է, ինչ ընկերության ֆինանսական արդյունքները սպասվածից ցածր են լինում: Zynga ընկերության ֆինանսական արդյունքների նվազման վրա մեծ ազդեցություն ունեցավ իր գործընկեր Facebook ընկերությունը, երբ սկսեց Zynga ընկերության մրցակիցներին մրցակցային հավասար պայմաններ առաջարկել:

Եռամսյակի արդյունքներով Zynga ընկերությունը 22.8 մլն. ԱՄՆ դոլարի վնաս է կրել՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ունեցած 1.4 մլն. մաքուր շահույթի փոխարեն: Մեկ բաժնետոմսից ստացված շահույթը, վերլուծաբանների 0.5 ԱՄՆ դոլարի փոխարեն, կազմել է 0.1 ԱՄՆ դոլար: Նախորդ եռամսյակի արդյունքներով ընկերությունը ստացել էր 85.351 մլն ԱՄՆ դոլարի վնաս:

Ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ Facebook ընկերության հետ ցանկացած վատ հարաբերություն կարող է կործանարար ազդեցություն ունենալ իրենց համար:

Zynga ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ին Մարկ Պինկուսի կողմից: 2011թ.-ի դեկտեմբերին ընկերությունը առաջին անգամ թողարկել է իր բաժնետոմսերը, որի շնորհիվ ընկերությանը հաջողվել է ներգրավել 1 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ ժամանակ ընկերությունը գնահատվում էր 10 մլրդ. ԱՄՆ դոլար: Հուլիսի 25-ի բորսային առևտրի արդյունքներով Zynga ընկերության գինը նվազել է մինչև 3.74 ԱՄՆ դոլար:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x