ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սպառողական ապրանքների վերահսկո ղությունը գտնվում է անմխիթար վիճակում

26.07.2012

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում տեղի է ունեցել «սպառողական շուկայի ամառային ռիսկերը» թեմայով ասուլիս, որի բանախոսն էր սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Ա. Պողասյանը խոսեց Հայաստանում սպառողների ինֆորմացվածության պակասի մասին: Ըստ նրա, ՀՀ քաղաքացիները չեն տիրապետում բնամթերքի և սպառողական այլ ապրանքների օգտագործման անվտանգության պահպանման կանոններին, որոնք անհրաժեշտ են ՀՀ բնակչության համար, նամանավանդ, ամռանը, երբ բնամթերքների պահպանման հետ խնդիրներ են առաջանում: ՀՀ սպառողները չգիտեն, թե առաջինը ինչին պետք է ուշադրություն դարձնել, երբ խանութից բնամթերք են ձեռք բերում: Օրինակ բերելով կաթնամթերքը՝ Ա. Պողոսյանը խոսեց նրանց պահպանման ճիշտ կանոնների մասին, նշելով, որ կաթնամթերքի պահպանման ժամկետը միջինում 20 ժամ է, այն էլ՝ համապատասխան պայմաններում, սակայն հայ բնակչությունը հակված է պահպանելու կաթնամթերքը մինչև մի քանի օր, որը մեծ վտանգ է մարդու առողջության համար: Ըստ բանախոսի, ՀՀ բնակչությունը պարտավոր է իմանալ, որ սննդի մեջ վտանգ նկատելու դեպքում անհրաժեշտ է դիմել սննդի պետական ծառայությանը, որը պարտավոր է անմիջապես միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու տվյալ վտանգը:

Հաջորդ վտանգը առկա է մսամթերքի վաճառքի ոլորտում: Ա. Պողոսյանը նշել է, որ Հայաստանում մսամթերքը վաճառվում է հակահիգիենիկ պայմաններում, ինչը վտանգավոր է դարձնում սպառողների կողմից մսամթերքի օգտագործումը: «Մսամթերքի բացօթյա վաճառքը սխալ է և վտանգավոր»,-նշում է Ա. Պողոսյանը: ՀՀ-ում մսամթերքի վաճառքով զբաղվող յուրաքանչյուր մարդ պարտավոր է ամեն օր անասնաբույժի կողմից տվյալ օրվա համար նախատեսված մսամթերքի ուսումնասիրությունից հետո հատուկ թույլտվություն ստանալ, նոր միայն վաճառքի հանել տվյալ մսամթերքը, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ վաճառքի է հանվում սատկած անասունների միսը, որը շատ վտանգավոր է օգտագործման համար: Ա.Պողոսյանը հորդորում է ՀՀ սպառողներին մսամթերք գնել միայն այն տեղերից, որտեղ կտեսնեն տվյալ թույլտվության առկայությունը:

Այդ խնդիրները դեռ չեն կարող լուծում ստանալ մինչև այն ժամանակ, երբ Հայաստանում չստեղծվի այնպիսի կանոնակարգված ծառայություն, որը ի վիճակի կլինի վերահսկել բնամթերքի անվտանգությունը: Ըստ Ա. Պողոսյանի, սննդի պետական ծառայության կողմից մինչև տարեվերջ պլանավորվում է այց կատարել ՀՀ մարզեր և ստուգել, թե ինչպես է իրականացվում սպառողական ապրանքների վաճառքները, այնուհետև ստուգել, թե ինչպես և ինչ պայմաններում է իրականացվում սպառողական ապրանքների արտադրությունը: Մինչև այսօր այցելել են միայն Շիրակի մարզ և, ինչպես տեսնում ենք, դադարեցվել են այցելությունները: Այդ նույն հետազոտությունները կատարվել են նաև երեք տարի առաջ, սակայն դա ոչ մի արդյունք չի տվել, ուստի այդպիսի ոչ կանոնավոր գործողություններով չենք կարող հասնել ցանկալի արդյունքների:

Անցյալ տարի Երևանում ստուգման ենթարկված 40 սննդի կետերից 18-ը ժամկետանց ապրանքներ վաճառելու համար տուգանվել և դադարեցրել են իրենց գործունեությունը: Այսօր մեծ վտանգ է ներկայացնում նաև սննդի ժամկետի անօրինական փոփոխությունը, որը, ըստ Ա. Պողոսյանի, կրիմինալ բնույթ է կրում, և ղեկավարությունն առայսօր ի վիճակի չէ վերացնել տվյալ թերությունը:

Ամռանը մեծ վտանգ է ներկայացնում նաև ՀՀ հանգստյան գոտիներում հակահիգիենիկ վիճակի առկայությունը և աղբահանության ոչ կանոնավոր իրականացումը: Ըստ Ա. Պողոսյանի, աղբահանությունը, ընդհանրապես, պետք է կատարվի օրական մեկ անգամ, իսկ ամռան ամիսներին՝ օրական երկու անգամ: Հանգստյան գոտիներում հակահիգիենիկ վիճակի առկայությունը գալիս է թե՛ մեր տեղական ինքնակառավարման մարմինների ոչ պատշաճ աշխատանքների բացակայությունից և թե՛ մեր ազգի անփութությունից, երբ ինչ-որ տեղ հանգստանալուց կամ խնջույք կազմակերպելուց հետո աղբը չենք հավաքում, այլ թողնում ենք տեղում, որի հետևանքով ՀՀ հանգստյան գոտիների աղտոտվածության մակարդակը բարձրանում է, իսկ համապատասխան կանխարգելիչ միջոցառումների բացակայության դեպքում դա կործանարար կարող է լինել Հայաստանի համար:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x