ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Համաշխարհային էլիտան օֆշորներում տրիլիոններ է թաքցնում

25.07.2012

Համաշխարհային էլիտայի ներկայացուցիչները, 2010թ.-ի տվյալներով, հարկումից թաքցրել են ավելի քան 21 տրիլիոբ ԱՄՆ դոլար:

Հետազոտություններն անց են կացվել Tax Justice Network ընկերության պատվերով: Հետազոտության արդյունքների մասին զեկույցը պատրաստել է McKinsey խորհրդատվական ընկերության նախկին տնտեսագետ Ջեյմս Հենրին: Ըստ նրա տված մեկնաբանության, հայտարարված 21 տրլն. ԱՄՆ դոլարը, որը հավասար է ԱՄՆ-ի և Ճապոնիայի ՀՆԱ-ների գումարին, բավականին հեռու է իրական ցուցանիշից: Գերհարուստ մարդկանց՝ օֆշորային գոտում ունեցած ֆինանսական միջոցների իրական չափը կարող է հասնել մինչև 32 տրլն. ԱՄՆ դոլարի:

Ըստ Հենրիի, գերհարուստներին իրենց ֆինանսներն ամբողջ աշխարհում տեղաշարժելու գործում օգնում է բանկային, իրավաբանական, հաշվապահական և ներդրումային ոլորտների բարձրակարգ մասնագետների մի ամբոխ: Զեկույցի հեղինակը նշում է նաև, որ թաքցված հարկային վճարները կբավականացնեին բազմաթիվ երկրների ֆինանսական խնդիրների լուծման համար:

Որոշ մասնագետների Հենրիի կատարած հետազոտությունները կասկածելի են թվում: «Եթե համարում ենք, որ այդ միջոցներն ակտիվորեն թաքցվել են, ապա հարց է առաջանում՝ ու՞ր են նայում հարկային մարմինները: Բայց, իրականում, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հարկային մարմինները մեծ աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ»,- ասել է հարկային մասնագետ և բրիտանական կառավարության խորհրդատու Ջոն Ուայթինգը:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x