ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է

21.12.2011

Տնտեսական ակտիվության ցուցանիշ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարելավվել է 2.4 տոկոսով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա նոյեմբերին արդյունաբերական արտադրանք ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 18,8%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 6.2%-ով:

Նշված ժամանակահատվածում առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 3,4%-ով, ծառայությունների ծավալը՝ 4,4%- ով: Շինարարության ծավալը նախորդ ամիս 2010թ-ի նոյեմբերի նկատմամբ նվազել է 13.3 տոկոսով: Սպառողական գների ինդեքսն աճել է 4.8, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը' 8.1 տոկոսով: Աճի ամենից բարձր ցուցանիշ է գրանցվել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում. այն կազմել է 61.8 տոկոս:

Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 10.2 տոկոսով, արտահանման ծավալներն ավելացել են 22.3, իսկ ներմուծման ծավալները' 6.7 տոկոսով:

Նոյեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 114766 դրամ կամ աճել է 6,3%ով: Պետական համակարգում միջին աշխատավարձը աճել է 5.8%-ով՝ կազմելով 92 հազ. դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 6.4%-ով' կազմելով 141 հազ. 373 դրամ։ Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ չի փոխվել:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x