ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ գյուղ. նախարարն այցելել է Վայոց Ձորի մարզ

25.07.2012

Վայոց ձորի մարզն անցյալ տարի գյուղատնտեսության աջակցության ծրագրերի շրջանակներում մատչելի գներով ձեռքբերված հացահատիկի սերմացուի, պարարտանյութի և դիզելային վառելիքի շնորհիվ շուրջ 80 հեկտարով ավելացրել է հացահատիկի և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքերը: Աճել են նաև կարտոֆիլին տրամադրված տարածքները: Ինչպիսին է այս տարվա բերքը: Ինչ խնդիրներ ունեն գյուղացիներն ու վերամշակողները: Այս և նման այլ հարցերին տեղում ծանոթանալու նպատակով Վայոց ձորի մարզ է այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Աշխատանքային այցն սկսվել է Արենի համայնքից, ուր մարզպետ Էդգար Ղազարյանի հետ նախարարը շրջել է հարուստ՝ 200-250 ցենտներ բերք խոստացող խաղողի և պտղատու այգիներում, ծանոթացել անհատ ձեռնարկատեր Հայկ Ոսկանյանի տնտեսությանը, այցելել է «ԱՐՓԱ-ԱԼԿՈ» գինեգործարան, ուր գործադիր տնօրեն Միքայել Գրիգորյանի հետ քննարկվել են սպասվող բերքի,մթերման ծավալների և ձևավորվող գների հետ կապված հարցերը:

Գնդեվազ համայնքում Սերգո Կարապետյանը այցելել է Վարդան Հովհաննիսյանի ծիրանի նորատունկ այգի, որի մի մասն, ի դեպ, արդեն բերքի տակ էր, և հավաքվող ծիրանն անմիջապես մթերվում էր վերամշակողների կողմից: Ս. Կարապետյանը այցելել է նաև համայնքի հացահատիկի դաշտեր, ուր հասունացող բերքը այս տարի, ցավոք, սպասվածից ցածր է լինելու:

Ջերմուկի հանքային ջրերի գործարանում նախարարին ներկայացրել են վերջին տարիներին այդտեղ ներդրված առաջավոր տեխնոլոգիաներն ու սարքավորումները:

Օրվա երկրորդ կեսին նախարարն ու նրան ուղեկցող անձինք այցելեցել են Եղեգնաձորի պահածոների գործարան:

Այցելության արդյունքներն ամփոփվել են Վայոց Ձորի մարզպետարանում, ուր համայնքապետերի և ոլորտը ներկայացնող մասնագետների հետ հանդիպմանը նախարարը նախ ներկայացրել է նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում արձանագրված առաջընթացը, այնուհետև խոսել ընթացիկ տարվա զարգացման միտումների, մասնավորապես նախատեսվող 7%-ի փոխարեն աճի ցուցանիշը 8%-ի հասցնելու անհրաժեշտության մասին:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x