ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ ներքին շուկայում իրականացված շուկայական կարգավորումները 2012թ.-ի առաջին կիսամյակում

24.07.2012

2012թ.-ի առաջին կիսամյակում ստորագրվել է ,Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների համագործակցության հիմնական ուղղությունների մասին 2000  թվականի հունվարի 25-ի Համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասինե  Արձանագրությունը,  որը նախատեսում է ԱՊՀ անդամ պետություններում ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության միասնական համակարգ:

Մշակվել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել ,Առևտրի և ծառայությունների մասինե  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի փաթեթը, որը ուղղված է.

սահմանել խոշոր առևտրի օբյեկտների տեղակայման (վերակառուցման) քաղաքաշինական չափորոշիչները,  

կանխել տնտեսական մրցակցության անհավասար պայմանների դրսևորումները,  

ապահովել փոքր և միջին առևտրային օբյեկտների շահերի պաշտպանությունը:   

Մշակվել և ընդունվել են 2011 թվականին ընդունկած ,Ներքին շուկայի պաշտպանության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքի կիրառումն ապահովող  ենթաօրենսդրական ակտեր մասնավորապես` օղի ներմուծողների լիցենզավորման կարգը:

2012  թվականին մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության է արժանացել ,Հայաստանի Հանրապետությունում    թանկարժեք մետաղների բնագավառի կարգավորման և զարգացման մասինե Հայեցակարգը և դրանից բխող միջոցառումերի ծրագիրը: Փաստաթուղթը նախատեսում է Հայաստանում ներդնել միջազգային մասնավորապես` Եվրոպական ստանդարտներին համապատասխան ոսկերչական ապրանքների արտադրության հանդեպ պահանջներ,  որոնց ներդնումը թույլ կտա հայ ոսկերիչներին ավելի նպաստավոր պայմաններում հանդես գալ ու կայուն դիրքեր գրավել միջազգային շուկաներում:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x