ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


IT ոլորտը Հայաստանում զարգացման մեծ պոտենցիալ ունի. էկոնոմիկայի նախարար

24.07.2012

Հայաստանի Հանրապետությունում նկատվում են IT ոլորտի զարգացման մեծ տեմպեր: Այդ մասին են վկայում հայկական շուկայում ակտիվ գործունեություն ծավալած շուրջ 300 ձեռնարկությունները, որոնցից 107-ը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են: Այդ ընկերությունների ընդհանուր հասույթը կազմում է տարեկան 205 մլն ԱՄՆ դոլար, որից 89.7 մլն-ը արտահանվում է: IT ոլորտի զարգացումն իր հերթին ՀՀ շուկայում ապահովում է 6,760 աշխատատեղ, իսկ ՀՆԱ-ի մեջ դրա բաժինը կազմում է 2%:

Ըստ ՀՀ էկոնամիկայի նախարար Տիգրան Դավթյանի, Հայաստանում IT ոլորտը մեծ զարգացում կարող է ունենալ, ինչը իր դրական ազդեցությունը կթողնի թե՛ տնտեսության զարգացման և թե՛ զբաղվածների թվի ավելացման վրա: Տ. Դավթյանը նշել է այն բոլոր միջոցառումները, որոնք իրականացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ խթանելու IT ոլորտի զարգացումը: Առաջին քայլը Գյումրիում նոր տեխնոլոգիական շենքի կառուցումն է: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է 5,500 ք.մ. մակերեսով աշխատանքային տարածքի ստեղծում, մոտակա 10 տարվա ընթացքում շուրջ 8,200 նոր աշխատատեղերի ստեղծում, տարեկան 1,000 մասնագետների վերապատրաստում, ինչպես նաև տարեկան 500 ընկերությունների համար բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում:

Հաջորդ քայլը 2012թ.-ի ապրիլի 29-ին ՀՀ կառավարության և D-Link ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագիրն է՝ Գյումրի քաղաքում հետազոտությունների և թեստավորման կենտրոնի հիմնադրման ուղղությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8.5 մլն. ԱՄՆ դոլար, որից 1 մլն. ԱՄՆ դոլարը կտրամադրվի թեստավորման լաբորատորիայի հիմնադրմանը: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է մոտ 50-70 աշխատատեղեերի ստեղծում:

2012թ.-ի առաջին կիսամյակում շարունակվել են ակտիվ աշխատանքները Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում, Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնում և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում երկարաժամկետ և կարճաժամկետ դասընթացների, ինչպես նաև սեմինարների կազմակերպման և անցկացման ուղղությամբ:

Ներկայումս ակտիվ նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներ են տարվում 2012թ.-ի հոկտեմբերի 5-ից 7-ը Երևանում կայանալիք «Digitech 2012 ICT Expo» ցուցահանդեսին զուգահեռ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերի աշխատանքային խմբի հերթական նիստի ու տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցման զարգացման հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսի կազմակերպման, ինչպես նաև 2012թ. նոյեմբերի 14-15-ը ԱՄՆ-ի Սիլիկոնային հովտում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների Արմթեք-2012 համաժողովի անցկացման ուղղությամբ:

ՀՀ-ում մեծ զարգացում է ապրում նաև 2011թ.-ից գործող Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mlab ECA), որի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր մոբայլ լուծումների ոլորտում նորամուծությունների խթանման, գաղափարների ու ապրանքների առևտրայնացման, տեխնիկական և կառավարման հմտությունների զարգացման, տարածաշրջանային ձեռնարկությունների և մասնագետների միջև կապերի հաստատման և ներդրումների ներգրավման համար, ինչպես նաև աջակցել շարժական կապի ոլորտի նորարարական ընկերությունների մրցունակության բարձրացմանն ու այդ բնագավառում մասնագետների պատրաստմանը' վերապատրաստման դասընթացների կազմակերպման միջոցով: Այդ ծրագրի շրջանակում արդեն մշակվել են 28 աշխատածրագրեր:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x