ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ուռուցքաբանության ոլորտի զարգացման հեռանկարները ՀՀ-ում. էկոնոմիկայի նախարար

24.07.2012

Հայաստանում բժշկագիտությունը մեծ զարգացում է ապրում: Այդ մասին է վկայում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն (ՈւԳՀԿ) հիմնելու պետական աջակցության ծրագրի իրականացման աշխատանքները, որի շրջանակում 2012թ.-ի վերջին ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում կտեղադրվեն միջուկային բժշկության կարիքների համար պետության կողմից ձեռք բերված ցիկլոտրոնը և ինտեգրված սարքավորումները:

Ծրագրի ամբողջական գործարկմամբ, Հայաստանում կառաջարկվեն քաղցկեղի ախտորոշման և բուժման բարձրակարգ ծառայություններ:

2012 թ.-ի մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հրավերով Հայաստանում է գտնվել ԱՄՆ-ում միջուկային բժշկության բնագավառում հայտնի Global Medical Solutions LTD ընկերության նախագահ Հայկ Բաքերջյանը: Սույն թվականի ապրիլի 2-ին ՀՀ վարչապետի, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ առողջապահության նախարարների ու մի շարք այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ ՀԱՄՀ-ի և ամերիկյան Global Medical Solutions LTD ընկերության միջև ստորագրվել է միջուկային բժշկության բնագավառում համագործակցության համաձայնագիր:

Ընկերությունը գրանցվել է որպես ՈւԳՀԿ գործունեությունը կառավարող իրավաբանական մարմին:

Ավելին, կազմակերպվել է հանդիպում Ֆրանսիայից ժամանած ուռուցքաբանների խմբի հետ, որի ընթացքում քննարկվել են ՈւԳՀԿ-ի հետ հետագա համագործակցության հնարավոր եզրերը:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x