ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պետական եկամուտների կոմիտեն հարկային վերահսկման բարեփոխումներ է իրականացնում

24.07.2012

Վերլուծական կարողությունների զարգացումը 2012-ին ՊԵԿ բարեփոխումների առաջնահերթություններից է հռչակված: Ստուգումներն իրականացնելով ընտրողականության սկզբունքով՝ Պետական եկամուտների կոմիտեն ստեղծել է ստուգումների կազմակերպման միակենտրոն համակարգ: Միաժամանակ, խնդիր է դրվել ձևավորել ստուգումների միասնական ձեռագիր, որը միատեսակ պետք է գործի հանրապետության ամբողջ տարածքում, հետևաբար՝ տեղերում առավել ևս կարևորվում է վերլուծական կարողությունների զարգացումը:

Այդ նպատակով կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության թիմը՝ վարչության պետ Հասմիկ Թորոսյանի ղեկավարությամբ մարզային խորհրդակցությունների շարք է սկսել: Հերթական կանգառը հանրապետության երկրորդ քաղաքում էր՝ տարածաշրջանի հարկային տեսչությունների աշխատակցիների հետ: Նման ձևաչափով հանդիպումների նպատակն է վարչության որդեգրած գործելաոճը փոխանցել նաև մարզային գործընկերներին. «Խորհրդակացությունն ուներ հիմնականում ավելի գործնական բնույթ: Մեր նպատակն էր վարչության որդեգրած գործելաոճը տեղայնացնել մարզերում և իրազեկել վարչության աշխատակիցների կողմից ստուգումների անցկացման գործընթացում կիրառվող վերլուծական և հսկողական նոր գործիքների, նորույթների մասին»,-ընդգծել է ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետը:

Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունը մարզերում հիմնականում տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ է իրականացնում ստուգումները, հետևաբար, խորհրդատվական աջակցությունը մարզային գործընկերներին ճիշտ ժամանակին է՝ պայմանավորված ստուգումների իրականացման նոր ռազմավարությամբ: «Խորհրդակցությունը փաստեց, որ նման ձևաչափով հանդիպումների անհրաժեշտությունը կա տեղերում և այդ աշխատանքները մեր կողմից ունենալու են շարունակական բնույթ»,- վստահեցրել է Հասմիկ Թորոսյանը: Տարածքային հարկային տեսչությունների աշխատակիցները, կարևորելով նման հանդիպումների անհրաժեշտությունն, ընդգծել են, որ խորհրդակցությունն անցել է գործնական մթնոլորտում, ինչի արդյունքում տարածաշրջանի հարկային տեսչությունների աշխատակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ նոր գործիքներին, որոնց կիրառումն էապես կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը:

«Բացառել անհարկի միջամտությունը բիզնեսին, նախ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, հետո նոր միայն ստուգումներ կատարել: Մեր նպատակն է օգնելով բիզնես միջավայրին՝ կանխարգելել խախտումները»,-հանդիպման ընթացքում ընդգծել է Հասմիկ Թորոսյանը: Այն հնարավորություն կտա ստուգումների նվազեցմամբ, միաժամանակ բարձրացնել հսկողության արդյունավետությունը և տարբերակված մոտեցում ցուցաբերել բարեխիղճ և հարկային դաշտը շրջանցող հարկատուների նկատմամբ:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x