ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2012թ.-ի առաջին կիսամյակի արդյունաբերության վիճակը ՀՀ-ում

24.07.2012

2012թ.-ից առ այսօր մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 8 ընկերությունների ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է մոտ 17.5 մլրդ. ՀՀ դրամ: Նշված ծրագրերի շրջանակներում նախատեսվում է ստեղծել մոտ 340 նոր աշխատատեղ:

2009թ.-ից առ այսօր թույլտվություն են ստացել 25 ընկերությունների 29 ներդրումային ծրագրեր, որոնց կանխատեսվող ներդրումների ծավալը կկազմի մոտ 100.9 մլրդ. ՀՀ դրամ: Արդյունքում՝ նշված ծրագրերի շրջանակում կստեղծվի մոտ 2,400 նոր աշխատատեղ, որից 1,620-ը արդեն ստեղծվել է:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ, 2012թ.-ից ՀՀ կառավարության կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների ժամկետների երկարաձգման թույլտվություն են ստացել թվով 5 ընկերությունների 5 ծրագրեր և ընդհանուր առմամբ հետաձգվել են 1.3 մլրդ. ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքների մաքսային վճարներ և ԱԱՀ-ի վճարումներ:

2012թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով, ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալը ընթացիկ գներով կազմել է մոտ 92 մլրդ ՀՀ դրամ, արդյունաբերության արտադրանքի արտադրման աճի տեմպերը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմել է 104.4%: 2012թ-ի հունվար-հունիս ամիսների արդյունքում արտադրվել է ավելի քան 501.4 մլրդ. ՀՀ դրամի արտադրանք՝ գրանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելի քան 13% աճ:

Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մոտ 160 արդյունաբերական ընկերություններից մոնիտորինգի արդյունքում ստացվող օպերատիվ տեղեկատվության, արդյունաբերության ոլորտում վերոնշյալ աճն ապահովող և կայուն տեմպերով զարգացող հիմնական ճյուղերն են համարվում հանքային արդյունաբերությունը, հիմնական մետաղների արտադրությունը, սննդամթերքի և խմիչքների արտադրությունը, թեթև արդյունաբերությունը, պատրաստի մետաղե արտադրատեսակների և էլեկտրական սարքավորանքի արտադրությունը:

ՀՀ կառավարությունը ներկայումս աշխատանքներ է իրականացնում արտահանման վրա հիմնված արդյունաբերության քաղաքականության ռազմավարության իրականացման ուղղությամբ: Ռազմավարությունը միտված է արտահանման ուղղվածություն ունեցող զարգացած արդյունաբերական համակարգի ձևավորմանը, ինչն իր հերթին խթան կհանդիսանա միջազգային ստանդարտներին համապատասխան ապրանքների թողարկման, արտաքին շուկաների ընդլայնման և նոր աշխատատեղերի ստեղծման համար:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x