ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գյուղատնտեսության ոլորտում հայ - իրանական համագործակցությունը նոր շունչ է ստանում

24.07.2012

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երեկ՝ հուլիսի 23-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, վերջինիս խնդրանքով:

Շնորհավորելով դեսպանին բարձր և պատասխանատու պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, նախարարը հույս հայտնեց, որ պարոն Ռեիսիի հետ համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի, որքան նրա նախորդի հետ: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում հայ-իրանական համագործակցության հարցերին' Սերգո Կարապետյանը կարևորել է երկողմանի կապերի հետագա ընդլայնումը , հատկապես' բուսաբուծության և անասնապահության ոլորտներում:

«Այստեղ չօգտագործված մեծ հնարավորություններ կան : Անցյալ տարի պաշտոնական այցով գտնվելով Իրանի Իսլամական Հանրապետությունում, ես ստորագրեցի երկկողմ համագործակցության մասին փոխըմբռման հուշագիր: Ցավոք, կարևոր այդ փաստաթղթի պահանջների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները դեռևս բավարար չեն: Ցանկանում եմ , որ պարոն դեսպանի օժանդակությամբ մենք կյանքի կոչենք ձեռքբերված պայմանավորվածությունները , որպես առաջին քայլ, Հայաստանում ստեղծելով' «Հալալ» մակնշմամբ սպանդանոցային համալիր»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել հետևողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը: Նա փոխանցել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սադեղ Խալիլիանիի ողջույնի խոսքը հայ գործընկերոջը և պատրաստակամությունը երկու երկրների ագրարային ոլորտում գործակցության նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Նախարար Սերգո Կարապետյանը հիշեցրել է, որ առաջիկայում Երևանում նախատեսվող առևտրատնտեսական հարցերով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված են գյուղատնտեսությանը վերաբերող բազմաթիվ հարցեր և, դրանից ելնելով, հայկական կողմն առաջարկել է Հայաստան հրավիրել ԻԻՀ գյուղատնտեսության նախարարին:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x