ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները 2012թ.-ի առաջին կիսամյակում

23.07.2012

2012թ.-ի ՀՀ տնտեսական ակտիվության կուտակային ցուցանիշը կազմել է 107.8%՝ առաջին կիսամյակում տատանվելով 106.9-107.8%-ի միջակայքում: Այս տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճի ցուցանիշը կազմել է 4.7%:

Առավելագույն աճի ցուցանիշներ ցուցաբերել են արդյունաբերության և ծառայությունների ոլորտները, իսկ շինարարության ոլորտում շարունակվում են նվազման միտումներ նկատվել:

2012թ.-ի հուվար-մայիս ամիսների տվյալներով, արդյունաբերության աճին առավելագույնը նպաստել է մշակող արդյունաբերությունը, իսկ վերջինիս ենթաճյուղերից՝ սննդամթերքի արտադրությունը (ներառյալ՝ խմիչքներ), մետաղագործական արդյունաբերությունը, մեքենաների և սարքավորումների արտադրությունը:

Ծառայությունների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռներ շարունակում են ունենալ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվությունը և կապը:

2012թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում պահպանվել է ներմուծման նկատմամբ արտահանման աճի՝ 2010թ.-ից շարունակվող միտումը: Հինգ ամիսների տվյալներով արտահանման կառուցվածքում բարձր տեսակարար կշիռ են ունեցել հանքահումքային արտադրանքները, ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը, պատրաստի սննդի արտադրանքները, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը՝ կազմելով ՀՀ ընդհանուր արտահանման մոտ 80%-ը: Արտահանման գծով ՀՀ խոշոր առևտրային գործընկերների շարքին են դասվում Ռուսաստանը, Գերմանիան, Բելգիան և Բուլղարիան։

Աղբյուր՝lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x