ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2012թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ-ում տնտեսական աճ է գրանցվել

23.07.2012

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ամփոփեց 2012թ.-ի առաջին կիսամյակի ՀՀ տնտեսական վիճակը: Նա նշեց, որ Հայաստանում գրանցվել է զգալի տնտեսական աճ՝ 7-8%, ինչը մեծ ցուցանիշ է Հայաստանի համար՝ եվրոպական և համաշխարհային տարբեր տնտեսությունների համեմատ, որոնք այսօր գտնվում են տնտեսական ծանր դրության մեջ:

Տ. Դավթյանը նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության ոլորտում կատարած զգալի աշխատանքների մասին: 2012թ.-ից առ այսօր մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության են արժանացել 8 ընկերությունների ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է մոտ 17.5 մլրդ ՀՀ դրամ:

«ՀՀ-ում նկատվել են նաև IT ոլորտի զարգացման միտումներ: Դա է վկայում Գյումրիում տեխնոլոգիական կենտրոնի շինարարության փաստը»,- նշել է Տ. Դավթյանը: Հետագայում կշարունակվեն նոր տեխնոլոգիական կենտրոնների ստեղծումները ՀՀ այն մարզերում, որտեղ կնկատվեն IT ոլորտի զարգացման միտումներ:

Վերջին երեք տարիներին ՀՀ-ում սկսվել է հարկային հետաձգումների ծրագրի իրականացումը, որը, ըստ Տ. Դավթյանի, հնարավորություն է տվել ՀՀ-ում իրականացնել մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, ինչը առանց հարկային հետաձգումներ տրամադրելու ուղղակի հնարավոր չէր լինի իրականացնել: 2013թ.-ից սկսած հարկային հետաձգում ստացողները կսկսեն վճարել գոյացած հարկային պարտքերը: Այդպիսի քայլերով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խթանում է Հայաստանում ներդրումային գործունեության զարգացումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը զգալի գործունեություն է իրականացրել ՀՀ ՓՄՁ սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու հարցում: 2012.թ-ի ՓՄՁ ոլորտներին ֆինանսական և տեխնիկական ուղություններով տրամադրված աջակցությունների միայն 6.5%-ն է տրամադրվել Երևանում, մնացած 93.5%-ն ուղղվել է ՀՀ մարզային ՓՄՁ-ներ, ինչը վկայում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուղղվածությունը դեպի մարզային ՓՄՁ-ների զարգացումը:

Ասուլիսի վերջում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ 2012թ.-ի համար կանխատեսված 7% տնտեսական աճն իրատեսական է, քանի որ, ըստ կատարված ուսումնասիրությունների, ՀՀ-ի ներքին շուկայում չեն կարող առաջ գալ այնպիսի խոչընդոտներ, որոնք կարող են տնտեսական աճի նվազեցման հիմք դառնալ, իսկ արտաքին ռիսկերի ազդեցությունը գտնվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տակ:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x