ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մանհեթենի պատմության մեջ ամենաթանկարժեք բնակարանը գնել է ռուս գործարարը

20.12.2011

Նյու Յորքի պատմության մեջ ամենաթանկարժեք բնակարանը գնել է ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլյովը: Մանհեթենում գտնվող բնակարանն իր դստեր համար (նա սովորում է ամերիկյան համալսարաններից մեկում) գործարարը գնել է 88 մլն դոլարով: Մինչ այս, նախորդ ռեկորդային գումարը, որը վճարվել է Մանհեթենում բնակարան ձեռք բերելու համար, համարվում էր 53 մլն դոլարը: 627 քառակուսի մետր տարածք զբաղեցնող բնակարանն ունի 10 սենյակ, որից 4-ը ննջասենյակ, զգեստների համար նախատեսված 7 սենյակ, մեծ բար, գրադարան: Պատուհաններից բացվում է Կենտրոնական այգու տեսարանը: Բնակարանի նախկին տանտերերն այս գործարքից շահել են: Նրանք ընդամենը 42 մլն դոլարով ձեռք բերած բնակարանը, փաստորեն, վաճառել են կրկնակի թանկ: Նրանք խոստացել են գումարի մի մասը տրամադրել բարեգործությանը: Forbes ամսագրի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Ռիբոլովլյովը զբաղեցնում է 93-րդ տեղը: Նրա կարողությունը գնահատվում է 9.5 մլրդ դոլար: Եթե նա որոշի բնակվել Նյու Յորքում, ապա կդառնա քաղաքի 5-րդ ամենահարուստ մարդը: Նրան է պատկանում կիպրական Madura Holdings ընկերությունը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x