ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Քննարկվել են հայ-իրանական տնտեսական հարաբերությունները

21.07.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է նրան բեղմնավոր աշխատանք: ,Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական հարաբերությունները և պարտավոր ենք ջանքեր գործադրել, որպեսզի դրանք շարունակեն զարգանալ, ընդլայնվել և ավելի խորանալ: Դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերիցե,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ հայ-իրանական համատեղ ծրագրերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում և Հայաստանը լի է վճռականությամբ՝ դրանք հասցնելու իրենց տրամաբանական ավարտին:

Դեսպանը նախ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ և վարչապետին փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմեդ Ռեզա Ռահիմիի ջերմ ողջույնները: Մոհամմադ Ռեիսին ընդգծել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին և պատրաստակամություն հայտնել ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ դրանց հետագա զարգացման համար:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ չնայած երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճին՝ առկա է այն ընդլայնելու մեծ ներուժ:

Անդրադառնալով հայ-իրանական համատեղ խոշոր ծրագրերին՝ նշվել է, որ շուտով գործնական փուլ կմտնեն Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, նավթամթերատար խողոկավաշարի, Մեղրիի հէկի կառուցման աշխատանքները:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրեր, մասնավորապես, հեռանկարային է համարվել համագործակցությունը ոսկերչության, դեղագործության, անանսապահության բնագավառներում: Կողմերը կարևորել են զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագրերը և հայ-իրանական միջմարզային համագործակցության զարգացումը:

Վարչապետը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որը նպաստում է տարածաշրջանում կայունության ապահովմանը:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x