ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Աշխարհի 500 ամենահզոր ընկերությունները ըստ Financial Times-ի

21.07.2012

Financial Times ամսագիրը ներկայացրել է 16-րդ տարեկան 500 ամենահզոր ընկերությունների ցանկը:

Ցանկում ներառվել են այն ընկերությունները, որոնց բաժնետոմսերի 15%-ից ավելին շրջանառվում է բորսաներում: Տվյալները վերցվել են 2012 թ.-ի մարտին բորսայական առևտրի արդյունքներով: Մարտից հետո բորսայական շուկաներում փոփոխություններ են եղել, սակայն ստացված արդյունքները ցույց են տալիս այդ ընկերությունների այս տարվա տնտեսական վիճակը:

Այսպիսով Apple ընկերությունը (559 մլրդ ԱՄՆ դոլար արեժեքով) անցյալ տարի գրավում էր 3-րդ հորիզոնականը, իսկ արդեն այս տարի նա կարողացավ առաջ անցնել բազմաթիվ տարիների լիդեր Exxon Mobil (408.8 մլրդ)-ին, ինչը վկայում է այն մասին, որ ներդրողները փոխել են ներդրումային ուղղությունները:

Ռուսական ընկերություններից НЛМК-ն (Новолипецкий металлургический комбинат) անցյալ տարվա 344-րդ տեղի փոխարեն այս տարի զբաղեցրել է ռեյթինգի 479-րդ հորիզոնականը: Газпром ընկերությունը անցյալ տարվա 15-րդ հորիզոնականի( 190.83 մլրդ) փոխարեն այս տարի զբաղեցրել է 31-րդ տեղը (145.76 մլրդ.):

Նավթագազային ընկերությունների շրջանում դրական արդյունք են ցույց տվել միայն Новатэк(40.42 մլրդ.) ընկերությունը՝ 200-րդ տեղից տեղափոխվելով 180-րդ տեղը և Газпром нефть ընկերությունը(25.08 մլրդ.)՝ 368-րդ հորիզոնականից իջնելով 343-րդը:

Աշխարհի ամենահզոր 500 ընկերությունների ընդհանուր կապիտալացման գումարը մի տարվա ընթացքում նվազել է 3.6%-ով՝ հասնելով 25.3 տրլն. ԱՄՆ դոլարի, իսկ համաշխարհային FTSE All World (Financial Times Stock Exchange) ինդեքսը նվազել է 3.2%-ով:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x