ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Google-ի շահույթն ավելացել է 35%-ով

21.07.2012

Աշխարհի ամենամեծ որոնողական համակարգի սեփականատեր Google Inc. ընկերությունը հայտնել է 2012թ.-ի երկրորդ եռամսյակում շահույթի 35% աճի մասին: Շահույթի մեծացումը նպաստում է Motorola Mobility Holdings ընկերությունում կատարվող ներդրումների ծավալների մեծացմանը: Բացի այդ Google-ի ներկայացուցիչները նշել են, որ մեծացել են իրենց կայքէջի այցելուները, որոնք մուտք են գործել բջջային հեռախոսներում տեղադրված գովազդային հայտարարություններով:

Motorola ընկերության վաճառքի ծավալները կազմել էին 12.2 մլրդԱՄՆ դոլար: Համեմատության համար կարող ենք նշել, որ անցյալ տարի ընկերության վաճառած հեռախոսների ընդհանուր գումարը կազմել է 9.03 մլրդ. ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ Google Inc. ընկերությունը ամերիկյան Motorola ընկերությունը ձեռք է բերել 13 մլրդ ԱՄՆ դոլարով:

Google-ի հաջողությունը կապված է YouTube կայքէջում և բջջային հեռախոսների համացանց մուտք գործելու ժամանակ տեղադրված գովազդային հայտարարությունների քանակով: Օրինակ՝ ԱՄՆ-ի որոնողական համակարգերի ոլորտում Google-ի բաժինը կազմում է 67%: 2012 թ.-ի երկրորդ եռամսյակում Google-ի գովազդային հայտարարություններով մուտք գործողների թիվն աճել է 42%-ով:

Վերլուծաբանները պնդում են,որ համացանցային հայտարարությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել համացանցից օգտվողների մոտ, հատկապես, մեծ հեղինակություն են վայելում բջջային հեռախոսների ծրագրերի և խաղերի մեջ տեղադրված հայտարարությունները:

Bloomberg-ի մասնագետները հաշվարկել են, որ Google ընկերության շահույթը,առանց Motorola-ի և մնացած համացանցային գործընկերներից ստացված շահույթի, կազմել է 8.39 մլրդ. ԱՄՆ դոլար:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x