ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԵՄ-Հայաստան. Մարտահրավերները և հնարավորությունները

21.07.2012

Երեկ՝ հուլիսի 20-ին, ԵՄ խորհրդատվական խումբը և ՀՀ Էկոնոմիկային նախարարությունը համատեղ կազմակերպել էին սեմինար` նվիրված ԵՄ և Հայաստանի միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ բանակցային գործընթացի մարտահրավերներին և վերջինիս ընձեռած հնարավորություններին:

Սեմինարին մասնակցել են և բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունից Օննո Սիմոնսը:

Սեմինարի նպատակն էր վերլուծել բոլոր հնարավորությունները, որ կարող է այս գործընթացը բացել Հայաստանի առջև, ինչպես նաև քննարկել մարտահրավերները ԵՄ հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու ճանապարհին:

Շահագրգիռ կողմերի իրազեկությունը բարձրացնելու նպատակով սեմինարին հրավիրվել էին մասնակցելու ներկայացուցիչներ բիզնես ասոցիացիաներից, տնտեսվարող սուբյեկտներից, միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև միջազգային առևտրի և նեդրումների ոլորտի կանոնակարգման և կառավարման գործընթացում ներգրավված պաշտոնյաներ:

ԽՀԱԱՀ-ն ուղղված է վերացնելու ոչ սակագնային խոչընդոտների մեծ մասը` ԵՄ ներքին շուկային համահունչ ԵՄ կանոնակարգերի և ստանդարտների որդեգրման և ներդրման միջոցով: Հաջողություն ապահովելու նպատակով ԽՀԱԱՀ-ի շրջանակներում հասցեագրվելու են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ներմուծման մենաշնորհները, մաքսային ոլորտի արդիականացումը և առևտրի դյուրացումը: Այս գործոնների թվում են շուկաների արդյունավետ ազատականացումը, սանիտարական և բուսասանիտարական և առևտրի տեխնիկական խոչընդոտների ոլորտի ԵՄ կանոնակարգերի իրականացումը, ինչպես նաև տնտեսության հիմնական ոլորտներում արտաքին ներդրողների ներգրավումը:

Վերը նշված բոլոր խնդիրները առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերել Հայաստանի համար սկսած այն պահից, երբ 2012 թվականի փետրվարին ԵՄ առևտրի քաղաքականության կոմիտեն հաստատեց ԽՀԱԱՀ ուղղությամբ բանակցությունների մեկնարկը: Բանակցությունների առաջին փուլն ընթացել է Բրյուսելում 2012 թվականի հունիսի 19-ից 20-ը, որը հաջորդում էլ մայիսին տեղի ունեցած զրո փուլի նախապատրաստական հանդիպմանը: Ուրբաթ օրը կայացած սեմինարի ընթացքում ուսումնասիրվել են ԽՀԱԱՀ բանակցային գործընթացի տարրերը, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև տնտեսական հարաբերությունների վրա ազդեցությունը: Եղան հատուկ բաժիններ` նվիրված սննդամթերքի անվտանգության, առևտրի տեխնիկական խոչընդոտների, առևտրի դյուրացման, ինչպես նաև որակի ենթակառուցվածքի և մաքսային ոլորտներում իրականացվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x