ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բեռլինին հիշեցրել են տրիլիոննեի հասնող պարտքի մասին

21.07.2012

Գերմանիայի Միտենվալդե քաղաքի ղեկավարությունը հիշեցրել է Բեռլինին 450 տարվա պարտքի մասին, որը կազմում է մի քանի տրիլիոն եվրո:

Միտենվալդեն Բրանդենբուրգի շրջանի փոքր քաղաքներից է, որտեղ ապրում է 10,000 մարդ: Ըստ Միտենվալդեի ղեկավարության, 450 տարի առաջ Գերմանիայի ապագա մայրաքաղաքը իրենցից պարտք է վերցրել ու այդպես էլ չի վճարել: Ընդհանուր պարտքի գումարի չափը հաշվարկել են տոկոսները և ինֆլյացիան հաշվի առնելով:

Այդ պարտքի մասին պահպանվել է միայն կնքված փաստաթուղթը, որը կախված է Միտենվալդեի քաղաքապետի աշխատասենյակի պատից: Համաձայն այդ փաստաթղթի, 450 տարի առաջ Բեռլինը իր հարևան փոքր քաղաքից պարտքով 400 գուլդին(այն ժամանակի գերմանական ոսկե դրամ) է վերցրել՝ տարեկան 6% տոկոսադրույքով:

Այդ բոլոր տարիների տոկոսադրույքների գումարը հաշվի առնելով՝ այսօր պարտքի գումարը կազմում է 112 մլն. եվրո, իսկ եթե հաշվի առնենք այդ տարիների ինֆլյացիայի մակարդակը, ապա պարտքի գումարը կարող է հասնել աստղաբաշխային թվերի՝ մինչև մի քանի տրիլիոն եվրո:

Չնայած Միտենվալդեն չի մոռանում պարտքի մասին, սակայն Բեռլինից չի պատրաստվում պահանջել այդ գումարը: Քաղաքի ղեկավարի խոսքերով այդ մասին հիշել են կատակի համար. ,Լսել անգամ չեմ ուզում այդ պատմության մասին: հեռախոսս ուղղակի պայթում էր բազմաթիվ լրագրողների զանգերից: Բեռլինը, բնականաբար, ոչ մի ցենտ էլ չի վճարի, բայց դե մենք էլ հույսեր չէինք կապում դրա հետե:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x