ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիկացիները հավատում են Դուբայի զարգացմանը

20.07.2012

Bank of America Merrill Lynch-ի մասնագետները կարծում են, որ Դուբայի տնտեսությունը մինչև 2020թ. մեծ առաջընթաց կապրի: Դա տեղի կունենա տնտեսության դիվերսիֆիկացիայի և շուկայում լրացուցիչ ֆինանսական միջոցներ շրջանառելու շնորհիվ: Բանկիրները Սաուդյան Արաբիան, Քաթարը և Արաբական Միացյալ Էմիրությունները Մերձավոր Արևելքի ամենահաջող տնտեսությամբ երկրներն են համարում:

Bank of America Merrill Lynch-ի ներկայացուցիչ Ստիվեն Պետիֆերը հայտնել է, որ Դուբայի ղեկավարությունը մեծ ջանքեր է թափել  ճգնաժամից դուրս գալու և տնտեսության վերականգնման համար: Ըստ Պետիֆերի, այսօր Դուբայի տնտեսությունը դիվերսիֆիկացված է և մրցունակ: Դա էմիրաթներին հնարավորություն կտա դառնալ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջատար երկիրը:

Ամերիկյան բանկիրները նշում են նաև Դուբայի աշխարհագրական բարենպաստ դիրքի մասին: Այնտեղ անընդհատ կատարվող ներդրումները նույպես կնպաստեն տնտեսության մրցունակությանը: Bank of America Merill Lynch-ի տնտեսագետ Ժան-Միշել Սալիբան ասում է, որ Դուբայն արդեն դարձել է Մերձավոր Արևելքի լոգիստիկական, տրանսպորտային և ֆինանսական գլխավոր կենտրոնը:

Դուբայի բնակչության աճի տեմպերը 1994թ.-ից 2010թ.-ը աճել է 7.7%-ով: Այսօր այնտեղ ապրում է Արաբական Միացյալ Էմիրության բնակչության 36%-ը: Ավելի քան 1.3 մլն. մարդ աշխատում է Դուբայում: Մինչև 2020 թ.-ը Էմիրաթները պլանավորում է ստեղծել լրացուցիչ 950,000 նոր աշխատատեղ, ինչը կնպաստի որակավորված մասնագետների մուտքը աշխարհի տարբեր երկրներից:

Աղբյուր՝ lurer.com


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x